ԱՄՆ դրոշը չի փրկում ու չի փրկում. Ադրբեջանը շարունակում է կրակել Երասխի գործարանի ուղղությամբ
Դիտել նաև
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը
Երասխում վթարից մահացածները եղբայրներ էին, նրանից կրտսերը նոր էր զորացվել բանակից
Ինչ է քննարկել Փաշինյանը Երասխում ստեղծված իրավիճակի մասով
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է բացում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
Նշենք, որ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Ջի Թի Բի սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում էին կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: