«SOS Artsakh»․ միջազգային հանրությունը կոչերից բացի, քայլեր պետք է ձեռնարկի՝ Արցախում աղետը կասեցնելու համար․ Դանիելյան
Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում և Կոսովոյի օրինակով նույն միջազգային հանրությունն օգտագործել է՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքը, մեր նպատակն է բոլոր միջազգային կազմակերպություններին, պետություններին կոչ անել՝ աչք չփակել ու, տեր կանգնելու Արցախի ինքնորոշման իրավունքին, աշխարհը պետք է պաշտպանի Արցախի՝ հազարամյակներով իր տարածքում ապրելու իրավունքը։ Ոչ միայն կոչեր պետք է անի միջազգային հանրությունը, այլև գործուն քայլեր պետք է ձեռնարկի, որ օր առաջ ապաշրջափակվի Արցախը»,-վստահեցնում է ՀՅԴ անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։