ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Փաշինյանի դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունն է մեզ հասցրել այսօրվա վիճակին

Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Ես ուզում եմ բացել և հիմնավորել իմ նախորդ գրառման պնդումը։ Այս մասին գրում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Առաջին, Փաշինյանն իրոք չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթությունը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում և, բացառությամբ, խորհրդարանական մի քանի այցելությունների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում հատկանշական որևէ փորձ այդ ասպարեզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, և նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտության հետ գրեթե զրոյական էր․ նրան թվում էր, թե ինքն ամեն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամեն ինչ գիտի, ձախողում է ամեն ինչ։

Երկրորդ, երբ Փաշինյանը եկավ իշխանության, չէր պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում։ Նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհով չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը,- որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,- թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը, զուգորդված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձան՝ Ադրբեջանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։

Երրորդ, Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել։ Ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման կա. նախ, որ անհատն իր էությամբ և մտածողությամբ չպետք է համակված լինի ատելությամբ, մոլեռանդությամբ, նախապաշարմունքներով և նմնատիպ այլ բարդույթներով։ Փաշինյանի ատելությունը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բավական էր, որ նա կորցներ ռացիոնալությունը։

Ավելին, ռացիոնալ որոշում կայացնողը չպետք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենա։ Այո՛, ինչպես որ կա օպտիկական պատրանք (optical illusion), այնպես էլ կա ճանաչողականը։ Տասնամյակների իր լրատվական ու խմբագրական գործունեության ընթացքում Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե լրագրողի անաչառությամբ, այլ քաղաքական և ընդդիմադիր նկատառումներով՝ հետևողականորեն աղավաղելով և մանիպուլացնելով փաստերն ու իրադարձությունները և դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։ Փաշինյանը չէր կարող զերծ մնալ անձամբ նման պատրանքի ենթարկվելուց, հատկապես, երբ այդ ամենն արդեն տեղավորել էր պետական նարատիվի մեջ։

Վերջապես, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է հմտություն ունենա տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացությունները, որոնց շփոթն անխուսափելիորեն հանգեցնում է ծայրահեղ վնասակար հետևանքների։ Համոզմունք և ապացույց (belief and evidence), հավանականություն և պատահականություն (probability and randomness), հարաբերակցություն և պատճառականություն (correlation and causation)․ սրանք ընդամենը մի քանիսն են այդ հասկացություններից։

Փաշինյանի՝ անցած հինգ տարիների գործունեությունը, հրապարակային հայտարարությունները և հատկապես գրանցած «արդյունքները» վկայում են, որ նա բացարձակապես ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։

Մի խոսքով, նրա մոտ դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունը, ծրագրի չգոյությունն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալությունն են մեզ հասցրել այսօրվա վիճակին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>