Իրավիճակը սրվում է. բոլորը սպասողական վիճակում են
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ, որոնց վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջում։ Մի մասի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն են «պերեսմենկա» անում, մյուսները պնդում են, որ հումանիտար բեռներ, հատկապես դեղորայք են բերում Արցախ, որտեղ օրեցօր իրավիճակը սրվում է։
Հիմա օրումեջ են Ստեփանակերտի փռերից հացը հասցնում շրջանների խանութներ՝ նույն դիզվառելիքի խնդրով պայմանավորված։ Գյուղացիները նաեւ չեն կարողանում իրացնել իրենց բերքը՝ հասցնելով Ստեփանակերտ։ Ուշագրավ է, որ այս պայմաններում լռում են նաեւ իշխանությունները՝ բոլորը սպասողական վիճակում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

