«Մեկ գլխավոր խնդիր ունենք լուծելու». Աննա Կոստանյան
«Հայկական քաղաքական դաշտում ջայլամի կեցվածքով քաղաքական «միավորումներ» կան, որ գործում են ասես բան տեղի չի ունենում երկրում, ասենք` Արցախը հեչ բլոկադայի մեջ չի, սնունդը տեղն ա, հիվանդներ չկան կամ կան ու սովորականի պես բուժում են ստանում, Երևանում էլ կյանքը բնականոն հունով հոսում ա, ՀՀ սահմաններին կատարյալ անվտանգ ա, թշնամին սահմանին կուտակումներ չի անում, ամեն ինչ տեղում ա, մե հրաշք իշխանություն ունենք, քաղաքային խնդիրներն են մնացել գլխներիս պակաս, դեմքի լուրջ արտահայտությամբ էդ խնդիրներից են խոսում ու պատրաստվում Երևանյաց ընտրությունների։
Ու նորից` մեկ գլխավոր խնդիր ունենք լուծելու, որը տեղակայված ա Երևանի կենտրոնում։ «Ավլեք» այդ տարածքը, օդը կմաքրվի, կանաչը կպահպանվի, ջրափոսերը կլցվեն, ու ամեն ինչ տեղը կընկնի»:
Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից