Ադրբեջանը նոր հրթիռային համակարգեր է գնում
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանը նոր հրթիռային համակարգեր է գնում՝ բանակի առջև կանգնած նոր առաջադրանքներ կատարելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բացի այն հրթիռներից, որ մենք ունենք, և որոնց պաշարները համալրել ենք պատերազմի ավարտից հետո, տեղի է ունենում նաև որոշ հրթիռների արդիականացում, քանի որ որոշ հրթիռներ ռազմական գործողությունների ժամանակ խնդիրներ են ունեցել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի հետ ներգործության հետ: Ընթանում են նաև հրթիռային համակարգերի նոր ձեռքբերումներ, որոնք ապահովում են այն նոր առաջադրանքների լուծումները, որոնք կանգնած են մեր բանակի առջև, և այն սպառնալիքների դեմ, որոնք հնչում են Ադրբեջանի հասցեին»,-ասել է Զաքիր Հասանովը:

