Նյու Յորքի ահաբեկչի քույրը պատմել է եղբոր «պաշտպանիչ» մորուքի մասին
Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած ուզբեկստանցի 29-ամյա Սայֆուլո Սաիպովի քույրը նրան իսլամիստ ծայրահեղական չի համարում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին Ումիդան պատմել է «Ազատություն ռադիոկայանի» ուզբեկական ծառայությանը: Նրա խոսքով՝ իր եղբայրը կրոնականության նշաններ չի ցուցաբերել, իսկ մորուքն աճեցրել է ԱՄՆ-ում ամուսնանալուց հետո:
Ինչպես կինն է նշում, եղբայրն ասել է, որ մորուք է աճեցրել պաշտպանվելու և մեծ երևալու համար: «Նրա խոսքով՝ իրեն մի անգամ կողոպտիչները ծեծել են փողոցում՝ մտածելով, որ փոքր է», - ասել է ահաբեկչի քույրը:
Բացի այդ, նա նշել է, որ եղբայրը վարորդ է և օրերով ու շաբաթներով բեռնատար է վարում, ինչի պատճառով այնքան էլ հարմար պայմաններ չեն լինում սափրվելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սայֆուլո Սաիպովը բեռնատարի ղեկին նստած վրաերթ է իրականացրել Մանհեթենում, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել:
Միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր չեղարկել «Գրին քարտի» խաղարկությունը, սակայն Պետքարտուղարությունը չի հաստատել դա:
Աղբյուրը` Tert.am