Այն, ինչ կատարվում է, նողկալի դավաճանություն է, Չեչնիայի ՊՆ-ի և Ազգային գվարդիայի մարտիկներն արդեն մեկնել են լարվածության գոտիներ. Կադիրով
Այն, ինչ կատարվում է, նողկալի դավաճանություն է, Չեչնիայի ՊՆ-ի և Ազգային գվարդիայի մարտիկներն արդեն մեկնել են լարվածության գոտիներ, այս մասին իր Telegram-յան ալիքում գրել է Ռամզան Կադիրովը։
Կադիրովը, մեկնաբանելով Վագներ Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը, ասել է նաև, որ այն, ինչ տեղի է ունենում, մարտահրավեր է պետությանը, այս մարտահրավերի դեմ անհրաժեշտ է համախմբվել ազգային առաջնորդի շուրջ՝ «Համախմբվել բոլորին՝ զինվորականներին, անվտանգության ուժերիմ, նահանգապետերին, խաղաղ բնակչությանը», - գրել է Կադիրովը։
Zham.am