«Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Պատերազմ Արցախում
Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է. քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ...Քո վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով Եռաբլուրը այնքան է ընդլայնվել, որ էլ տեղ չկա ընդլայնվելու ՔՊ կառավարությունը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերության հարկային արտոնություն կտա Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ Փաշինյանի կողմնակիցները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումն են անցկացնում․ 60 ներկայացուցիչ է մասնակցում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր. Մանուկ Սուքիասյան Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին ՔՊ-ական պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել բանտ կատարած այցից «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերը՝ 8-10 աստիճանով

Արմավիր քաղաքում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրան ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։ Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։ Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ավտոմեքենայի հարվածի ձայն լսեցինք։ Մեկ էլ տեսնենք՝ մի քանի հոգի հավաքվեցին ու սկսեցին իրար տալ։ Է՛լ հայհոյանքներ էին հնչեցնում, է՛լ իրար էին խփում։ Մտածեցինք՝ հեսա ստեղից դիեր ա, որ տանելու են։ Բայց լավ էր, մի քանի րոպեում Արմավիրի ոստիկաններն եկան, դրանց սաղին փռին ասֆալտին ու տարան։ Հետո իմացանք՝ 1 հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել։

Եթե ոստիկանները մի քիչ ուշ գային, ոչ թե 1 հոգի էր հիվանդանոց տեղափոխվելու, այլ մի քանի, ու գուցե՝ նաև մի կաթիլ մեղրի պատմություն դարձած վիճաբանություն-ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար։ Հետո տեսանք, որ ոստիկանները մեքենաները տարան պլաշադկա։ Բայց դե ճիշտ է ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը, բայց ամոթ ա, մի բուռ հայ ենք մնացել, էն էլ՝ մի չնչին ավտովթարի պատճառով իրար չեն հասկանում, իջնում ու իրար սամասուդ են անում»։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են պտուտակահանը, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով են տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են, ինչպես նաև՝ արդյո՞ք կռվին այլ մասնակիցներ եղել են, թե՞ ոչ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>