Տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախաձեռնած քննարկումն ուսանողության հետ. Լուսանկարներ
Դիտել նաև
Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը
Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին
Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի գլխավոր մարտահրավերները և ուսանողության դերը» խորագրով կլոր սեղան քննարկում։
Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն:
Քննարկման բանախոսներն էին «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամներ Երվանդ Բոզոյանը, Ձյունիկ Աղաջանյանը, Հովհաննես Հարությունյանը։
Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացրել են նաև քննարկմանը մասնակցող ուսանողները։
Որոշում է կայացվել այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական՝ դրանում ներգրավելով նոր շրջանակների։

