Ի հիշատակ Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան
Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:
Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Հիշեցնենք, որ երեկ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: