Երբ Հայաստանում լինի հայկական բնիկ ազգային շահն սպասարկող ղեկավարություն, նույնիսկ շահերի շատ քիչ համընկնում ունեցող աշխարհների հետ հնարավոր կլինի խոսել իրենց իսկ լեզվով
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
Երբ Հայաստանում լինի հայկական բնիկ ազգային շահն սպասարկող ղեկավարություն, նույնիսկ շահերի շատ քիչ համընկնում ունեցող աշխարհների հետ հնարավոր կլինի խոսել իրենց իսկ լեզվով՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի և հայոց դատը։ Օրինակ՝ եվրոպացիներին կարելի է հիշեցնել ԵՄ խորհրդարանի ընդունած «Խորհրդային Հայաստանում իրավիճակի մասին բանաձևը» (7 հուլիսի 1988 թ․), որում բառացիորեն գրված է․ «Եվրոպական խորհրդարանը, … հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (որի ներկայիս բնակչության 80% հայկական է) պատմական կարգավիճակը՝ որպես Հայաստանի մաս (sic!), 1923 թ․-ին այս տարածքի կամայական ներառումն Ադրբեջանի կազմ և 1988 թ․ փետրվարին հայերի կոտորածն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, … պաշտպանում է Հայկական Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորվելու հայկական փոքրամասնության պահանջը (sic!)»։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից