Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն

Առանց Արցախի ՀՀ գոյությունն ավելի կվտանգվի, քան այսօր․ Քերոլայն Քոքսի ուղերձը՝ հայ ժողովրդին

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ուղերձ է հղել հայ ժողովրդին։

Ուղերձի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ողջույններ: Թույլ տվեք իմ մասին հակիրճ ներկայացնել։ Ես բուժքույր եմ, մտադրությամբ սոցիոլոգ, իսկ զարմանքով՝ բարոնուհի։ Ես քաղաքականության մեջ չեմ եղել։ Ես առաջին բարոնուհին էի, ում երբեւէ հանդիպել էի: Դուք արթնանում եք մի առավոտ եւ տեսնում եք, որ բարոնուհին ձեզ է նայում լոգարանի հայելու միջից: Դա բավական շոկային է․․․ Բայց դուք մտածում եք՝ ինչպես կարող եմ օգտագործել որպես բարոնուհի Լորդերի պալատում լինելու արտոնությունը, եւ գաղափարը շատ պարզ եկավ. այն հիանալի վայր է ձայն լինելու այն մարդկանց համար, ում ձայնը լսելի չէ: Եվ ահա թե ինչպես եմ ես օգտագործում իմ դերն այնտեղ եւ ինչ արտոնություն է, որ կարող եմ խոսել այն մարդկանց փոխարեն, որոնց ձայնը լսելի չէ, օրինակ՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի, ում ձայնը լսելի չէ այնպես, ինչպես պետք է լիներ: Այսպիսով, դա իմ արտոնությունն է եւ դա է արտոնության հիմքում ընկած պատճառն այս ելույթը ունենալու համար։

Հայաստանի ժողովրդին՝ քրիստոնյա առաջին ազգին.

Ձեր սիրելի հայրենիք իմ բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում ես ոգեշնչվել եւ խոնարհումով եմ անձամբ մասնակցելու ձեր ուրախություններին եւ ձեր վշտերին: Ինձ համար օրհնություն է հանդիպել մի շարք հիանալի մարդկանց, որոնցից շատերը Անատոլիայում Մեծ եղեռնի, Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդերի եւ Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհերի անմիջական ժառանգներ են: Ինձ ապշեցրեց այն միաձայնությունը, որի հետ դուք կիսում եք մի պարզ ընդհանուր նպատակ՝ սեփական հողում խաղաղության, արժանապատվության եւ ապահովության մեջ ապրել:

Իմ սիրելի ընկերներ, այդ կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը։

Ձեզանից ոմանք կարող են հիշել իմ առաջին այցը Հայաստան ավելի քան երեսուն տարի առաջ: Դա մեծ անորոշության ժամանակ էր, երբ այն ժամանակվա Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովուրդը քաջաբար պայքարում էր հանուն ժողովրդավարության եւ անկախության, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերը սկսեցին իրենց քաջարի արշավը հանուն ինքնորոշման իրավունքի:

Արցախի համար պայքարը դարձավ Հայաստանի Հանրապետության անկախության կատալիզատորը: Մինչ օրս այն մնում է հույսի եւ միասնության կարեւոր խորհրդանիշ համայն հայության համար, ազգի եւ սփյուռքի յուրաքանչյուր հատվածում:

Մենք բոլորս հիշում ենք Ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները եւ Ադրբեջանի՝ ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց կյանքը հայրենիքը պաշտպանելիս։ Անձամբ ականատես եմ եղել, երբ Ադրբեջանի կողմից օրական 400 «Գրադ» հրթիռներ արձակվում էին Ստեփանակերտի վրա, 500 կիլոգրամանոց ռումբերով ռմբակոծում էին խաղաղ բնակիչների տները: Ես ականատես եմ եղել ջարդերի, վայրագությունների եւ բռնի տեղահանումների արդյունքներին։ Եվ ես մեծ ցավով եմ հիշում, որ երբ արցախցիները օգնության կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։

2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ անպատիժ վերսկսեց Արցախը գրավելու իր փորձը․ ռմբակոծվեցին դպրոցներն ու հիվանդանոցները, ոչնչացված կրոնական վայրեր, հայ պատանդները խոշտանգումների են ենթարկվել, սպանվել են, եւ նրանց դիակները պղծվել։ Տասնյակ հայ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, ինչը հանդիսանում է հրադադարի մասին զգուշորեն գրված համաձայնագրի պայմանների խախտում, մինչդեռ ադրբեջանական զինուժը առաջ է շարժվել դեպի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Լաչինի միջանցքի շրջափակումը մարդասիրական աղետ է ստեղծել Արցախում, որի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ եւ կրոնական զտումների աճող հնարավորության հետ:

Եվ այնուամենայնիվ, ոչ մի երկիր չի արձագանքել հայ ժողովրդի աղաչանքներին։ Ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ԱՄՆ-ն ու նրա ՆԱՏՕ-ի դաշինքը, ոչ էլ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ դաշինքը: Ոչ մի պետություն չի զսպել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին: Հետեւաբար հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ կզսպի Երեւանի, Սեւանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունները։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը՝ գրավել ձեր հայրենիքը: Եթե Արցախն ընկնի, վտանգ կա՞, որ Հայաստանը կարժանանա նույն ճակատագրին։

Խոցելիության այս կրիտիկական ժամին ես եւ շատ ուրիշներ խորապես վշտացած ենք հաղորդագրություններից, որ Հայաստանի Հանրապետության վրա միջազգային տերությունները ճնշում են գործադրում՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի եւ առեւտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից, որն արդեն կրել է այդքան տառապանք, ակնկալվում է, որ կհրաժարվի ինքնորոշման միջազգային իրավունքից։ Ավելի քան 120,000 բնիկ հայեր կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ, որոնք ունեն մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի փաստագրված պատմություն: Արցախի ժողովուրդը պետք է զիջի իր կյանքը, իր ազատությանը եւ հողի վերահսկողությունը։ Եվ եթե նրանք ստիպված լինեն հեռանալ, ո՞ր երկիրը պատրաստ կլինի ապահովել նրանց սնունդով, ջրով, անվտանգ տրանսպորտով եւ ապաստաններով: Ո՞վ կպաշտպանի առավել խոցելիներին՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց, տարեցներին եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին:

Բարեկամնե՛րս, առանց հայկական Արցախի, Հայաստանի Հանրապետության գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր։ Վերջին պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը մեկուսացված է միջազգային նշանակալից աջակցությունից. նույնիսկ ձեր ամենամոտ դաշնակիցները արդյունավետ պատասխան չեն տվել ձեր ժողովրդին հասցված տառապանքներին:

Ամենացավալին, որ մենք պետք է առերեսվենք այն անհանգստացնող հավանականությանը, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի ավարտվել: Կան ուժեր, որոնք ցանկանում են ավարտին հասցնել այն, եւ նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում կանգնեցնել այն: Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում արվի նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Եթե այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցվող պայմանագրի արդյունքում Արցախը հանձնվում է, ապա տեւական խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Ցանկացած նման պայմանագիր պետք է ներկայացվի Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարաններին եւ կարող է վավերացվի միայն եթե այն հաստատվի այս երկու երկրների հայ ժողովուրդների կողմից ժողովրդավարական հանրաքվեի միջոցով:

Ձեր մեծ ազգի պատմության այս կրիտիկական պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը՝ ազգի եւ սփյուռքի յուրաքանչյուր հատվածում, շարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը՝ որպես միասնության խորհրդանիշ։ Ես, ինչպես շատ ուրիշներ, հավատում եմ ձեր շարունակական կարողությանը` հաղթահարելու ներկա տառապանքները քաջությամբ, տոկունությամբ, անձնազոհությամբ եւ սիրով, որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը շարունակի ապրել խաղաղության եւ արժանապատվության մեջ ձեր իսկ պատմական հողերում:

Իմ սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ հավատքի եւ ազատության առաջնագիծ եք պահում ամբողջ աշխարհի համար եւ այն բարձր գնի, որը վճարել եք այսպես անելու համար»,- ասվում է ուղերձում»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>