ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Աշոտյանի հետ
Դիտել նաև
Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության
Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գնտվող Արմեն Աշոտյանին
Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան
Դատական նիստ՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ, հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։
Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։ Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։
Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։