Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակ է բացել Կախակնի ուղղությամբ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմում տուժածներ չկան»։

