Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. Տեսանյութ
Ինչպես հայտնի է, այսօր Թեհրանում եռակողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները, որոնք քննարկել են մի շարք տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային խնդիրներ: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, այնուհետև` մամլո ասուլիս է տեղի ունեցել: Պուտինը հաստատել է Ռուսաստանի ծրագրերը` Իրանի հյուսիս գազ մատակարարել Ադրբեջանի տարածքով, բացի այդ Պուտինը հույս ունի, որ կողմերը միասնական դիրքորոշում կունենան Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ:
Իլհամ Ալիևը կարևորել է Իրան - Ադրբեջան - Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը, որի արդյունքում փաստացի Ադրբեջանը կդառնա տարանցիկ երկիր` արևմուտք - արևելք և հյուսիս - հարավ կոորդինատներով:
Իրանի նախագահը նույնպես կարևորել է հյուսիս - հարավ նախագիծը:
Zham.am