Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Պատերազմ Արցախում
Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում Փաշինյանը որոշել է վերացնել Հայրենիքը․ Արմեն Աշոտյան ՔՊ-ն փորձելու է վերարտադրվելու համար օգտագործել պրոքսի նախաձեռնություններ. քաղաքագետ 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն (տեսանյութ) Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել

«Կարճ ասած»․ Քոչարյանը պահեց և՛ Արցախը, և՛ ազատագրածը, դո՞ւք ինչն եք կարողանում պահել, բացի աթոռից. Տեսանյութ

Վերջերս հայտարարվել էր, թե այնքան մոտ են Փաշինյանն ու Ալիևը բանակցություների ավարտին, որ անգամ վախ կար՝ հունիսի 1-ին կստորագրեն այդ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը։ Իշխանության կողմից կցկտուր հրապարակած, այլ աղբյուրներից հրապարակված ու չհերքված տեղեկություններից պարզ է, որ ըստ այդ պայմանագրի՝ Արցախը հանձնվում է ամբողջությամբ, Հայաստանից տալիս են գյուղեր, ու հիմնական քննարկվողն արդեն միջանցքի հարցն է։ Եվ ամենից կարևորը, իմ կարծիքով, որ պարզ չէ, թե ո՞րն է այդ բոլորի դիմաց Ադրբեջանի փոխզիջումը, ի՞նչ է ստանում Հայաստանը, բացի նրանից, որ ՀՀ քաղաքացին իբր կարողանալու է երկաթուղով գնալ Բաքու զբոսաշրջության և արդյո՞ք այդ ամենի արդյունքում դուրս է գալու Ադրբեջանը Հայաստանից խլած տարածքներից՝ չգիտենք։ Հայկական երկրորդ պետությունը, որ կարգավիճակ չի ունենալու, դա չենք էլ քննարկում, որովհետև այն, ինչ կարող է անել այս իշխանությունը, ադրբեջանական շահը պահելն է, որը հակառակի մասին է ասում, իսկ այ մեր հայրենակիցների անվտանգության և ազատության երաշխիքները ինչով են ամրապնդվելու, դա էլ՝ չգիտենք։ Ավելին, ինչո՞վ է երաշխավորվելու, մեր ՀՀ քաղաքացիներիս անվտանգությունը՝ էլի չգիտենք։ Ու այս հարցերին սպառիչ պարզաբանում տալու փոխարեն ինչից ասես, որ չի խոսում այսօրվա իշխանությունը։ Ազգային ժողովի ամբիոնն ՔՊ-ականները կանգնել ու այս հարցերին պատասխանում են, թե՝ նախկին նախարարի օրոք տռուսիկ չեն ունեցել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ ԱԺ փոխխոսնակը, որի պաշտոնը լուրջ է, անկախ իր անձից, ելույթ է ունենում ու տպավորություն է, որ դա գրել տվել են ձեռքը ֆեյքերի ՊՈԱԿ-ում։ Երկրի վարչապետի ելույթը չի տարբերվում էն հոդվածներից, որ գրում էր իր ընտանեկան դեղին թերթում՝ որպես հեղինակ։

Հայ ժողովուրդը անհամբեր սպասում է, թե ինչ է գալու մեր հայրենիքի գլխին, Տիգրանաշենի բնակիչը, Ոսկեպարի բնակիչը, Բաղանիսի բնակիչը Նիկոլ են լսում, որ հասկանան՝ բռնագաղթելո՞ւ են, թե չէ, սրանք խոսում են այն մասին, թե՝ 24 տարի առաջ Քոչարյանը Մեղրին բանակցում էր, հետո բա՝ Մեղրին տալիս էր, վերջում, թե՝ տվել էր։ Մի գժանոց։ ՀՀ քաղաքացին տեսնում է, որ Մեղրին մերն ա անգամ Նիկոլի ժամանակ, իսկ Քոչարյանի ժամանակ Արցախն էլ էր մերը, սարքում էր, ամուր ու որակյալ ճանապարհներով այնպիսի կապ էր ապահովել Հայաստանի ու Արցախի մեջ, այնպիսի անվտանգության գոտի կար ու պահվում էր, որ կարծես ամենամեծ ցանկության դեպքում անհնար կլիներ տալը․ Նիկոլն էդ անհնարը դարձրեց հնարավոր ու հիմա սրանք դեռ խոսում են։

Բայց լավ, եկեք հասկանանք ինչ են խոսում, ինչ է ասածները, փորձենք գոնե տրամաբանությունը տեսնել, չնայած դժվար կլինի։ Մեղրու մասին իբր բանակցելու իրողությունը հրապարակված է․ ի՞նչ է եղել իրականում։ Համանախագահներից մեկի, կարծեմ, կողմից առաջարկ է հնչում Մեղրին փոխանակել Արցախի կարգավիճակի ճանաչման հետ։ Ռոբերտ Քոչարյանը կտրուկ դեմ է հանդես գալիս, ու այդ հարցը էլ չի էլ քննարկվում, դրա փոխարեն, արդեն, կախված Հայաստանի կոշտ դիրքորոշումից, քննարկվում է Մեղրիով, միգուցե տալ ճանապարհ Ադրբեջանը Նախիջանին կապվելու համար, բայց այն լինի Հայաստանի սուվերենության ներքո․ այսինքն՝ Հայաստանինը այնպես, ինչպես ենթադրվում է՝ մեր տարածքները, մեր ճանապարհները, ինչ ու երբ կուզենք՝ կանենք։ Ոչ թե Զանգեզուրի միջանցք լինի, ինչպես հիմա Նիկոլն է բանակցում, ռուսական ՖՍԲ-ի ենթակայության ներքո կամ եսիմինչ եվրոպացիների, ամերիկացիների, հնարավոր է՝ թուրքերի, այլ ընդամենը ճանապարհ՝ Հայաստանի լիարժեք հսկողության տակ։ Այդ առաջարկն էլ Ադրբեջանն է մերժում։ Պատկերացրեցիք, չէ՞, ու էս եքա միջանցք տվողները Քոչարյանին մեղադրում են ճանապարհ բացելը քննարկելու մեջ։

Մի րոպե, կասեք․ բայց իշխանությունը ասում էր, որ Մեղրին էր տալիս, ճանապարհ չէր, կարծես։ Բա ես էլ էդ եմ ասում, իրենք ամեն բան որ ասում են, այնպես են նենգափոխում, ճշմարտությունը խառնում են ստի հետ ու եթե շատ տեղյակ չես, չես էլ խորանում, կարող է թվալ, թե դե ուրեմն եղել է այդպիսի բան։ Դե ես էլ ասում եմ, որ եղելությունն ընդամենը այսքանն է, մնացածը իրենց ստեր ու մանիպուլյացիաներն է։

Որովհետև, ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր կարդալ բանակցությունների պատմությունը, տեղյակ լիներ բոլոր փաստերից, ամենայն մանրամասնությամբ, քննարկված ու չքննարկված բոլոր նախագծերից ու առաջարկներից։ Հիմա կա՛մ նա տեղյակ չէ, գուցե հավես չի արել կարդալ, գուցե ասել է՝ ինչի՞ս են պետք, մեկ ա ես իմ զրոյական կետից եմ սկսում, գուցե անիմաստ է համարել կարդալը, քանի որ միևնույն է՝ ուզում է հանձնել։ Կամ գուցե ամեն ինչի մասին իմացել է Ալիևից՝ իրենց մեկնաբանությամբ, իրենց տեսանկյունից ու ընդունել է որպես ճշմարտություն։ Կամ էլ, այնուամենայնիվ, կարդացել է, լավ էլ տեղյակ է, բայց քաղաքական նպատակահարմարություններից, շահարկումներից ելնելով՝ ստում է ուղղակի։ Չէ՞ որ 20 տարի շարունակ ինքը՝ իր շրջապատով, իր մամուլով, Տեր-Պետրոսյանենք իրենց շրջապատով ու լրատամիջոցներով Մեղրու մասին սուտը մտցրել են հանրության մեջ, որպես դավադրության մի ահասառսուռ դրվագ։ Ու չկա մի հատ փաստ, չկա հրապարակված մի որևէ բանակցություն, չկա վկայություն, որ կարող են բերել ու հիմնավորել որ իմ ասածը չէ, այլ իրականությունը այլ է։ Որպես հիմնավորում շատ-շատ կարող են բերել «Հայկական Ժամանակ»-ում Նիկոլի հոդվածը, Ազատության հրապարակում 2008 թվականին Լևոնի ելույթը, Վազգեն Սարգսյանին հազար անգամ ուրացած եղբոր հարցազրույցների շարք․ բայց փաստ՝ զրո հատ։ Ոնցոր հիմա ես ասեմ՝ Նիկոլը Երևանը տալը բանակցում է, տալիս է, արդեն տվել է․ հետո ամեն օր իմ լրատվամիջոցով գրեմ, իմ համախոհները իրենց լրատվամիջոցով գրեն ու էդ սուտը սկսեն շրջանառել 20 տարի շարունակ։ 20 տարի հետո Երևանը կլինի Հայաստանինը գուցե, բայց բոլորը կխոսեն էն մասին, որ Նիկոլը տալիս էր։ Մեկ ասում են՝ խոսում էր, հետո՝ բանակցում էր, հետո տալիս էր, հետո թե՝ տվել էր, Վազգենն ու Դեմիրճյանն էին դեմ, դրա համար․․․ Ու այդտեղ գնում է դավադրության ամենից անբարոյական մասը։ Ես հասկանում եմ, որ բարոյականության հետ խնդիր ունեք, գուցե տրամաբանության հետ էլ, բայց իրոք մտածում եք էս ժողովուրդն էլ ձեզ պես ա՞։ Բա չեն հարցնի՞, այ ընկեր, բա որ Քոչարյանը ուզում էր Մեղրին հանձներ, Վազգենը դեմ էր, Վազգենն ու Դեմիրճյանը խփվեցին Ազգային ժողովում, այսինքն՝ խոչընդոտները վերացվեցին, բա Մեղրին ինչի՞ չտրվեց, ո՞վ խանգարե՞ց։ Բայց որ էս թեման ակտիվ շրջանառողների միտքը բռնենք, ընդունենք ու գնանք առաջ, կարող է հետաքրքիր բաներ էլ մեզ համար բացահայտենք։ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրն ասում է՝ ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, այդ ուժերն էլ բերել են այսօրվա իշխանությանը, կանգնած են այսօրվանների թիկունքում, ենթադրում է, որ այդ ամենը հանձնեն։ Ու ստացվում է, որ այդ չար ուժերը, որ մեջտեղից հեռացրին Վազգեն Սարգսյանին, Դեմիրճյանին, հետո Քոչարյանին էին ուզում հեռացնել, հենց 27-ից անմիջապես հետո նրան էր տրվել 5 հոգանց ցուցակ, որտեղ կարմիրով գրված էր Անդրանիկ Քոչարյանին ու ևս մի քանի ուժային պաշտոն տալ։ Քոչարյանը բնականաբար չտվեց, ինքն էլ չհեռացավ, մնաց ու պահեց։ Պահեց թե՛ Արցախը, թ՛ե Մեղրին, թե՛ Հայաստանը ու հայկական շահը։ Փաստ է, չէ՞․ փաստ է, բա ինչ է։

Հիմա եկել է մի իշխանություն, որ Արցախը հանձնել է, Սյունիքից հարյուրավոր կիլոմետր հանձնել է, միջանցք է բանակցում, վստահ եմ տալիս էլ է ու էդ 5 հոգանոց ցուցակի մարդիկ կամ պաշտոնի են կամ աջակցում են Նիկոլին։ Այդ թվում Վազգենի ուրացած ախպերը հիմա էլ հանձնողների կողքին է։

Հիմա եկել է մի իշխանություն, որ Արցախը հանձնել է, Սյունիքից հարյուրավոր կիլոմետր հանձնել է, միջանցք է բանակցում, վստահ եմ տալիս էլ է ու էդ 5 հոգանոց ցուցակի մարդիկ կամ պաշտոնի են կամ աջակցում են Նիկոլին։ Այդ թվում Վազգենի ուրացած ախպերը հիմա էլ հանձնողների կողքին է։

Քաղաքականապես հասուն քաղաքացին կարող է կարդալ Մեղրու շուրջ իրականությունը, որը հրապարակված է։ Իսկ ովքեր չեն ուզում էդքան խորանալ, ընդամենը նայելու են՝ Մեղրին ում ա պատկանում, Հայաստա՞ն է, Ադրբեջա՞ն է, թե՞ Իրան է ու հարց են տալու՝ բա որ տալիս էր, բա ո՞նց ա չի տվել։ Քոչարյանը հայտնի է որպես բարձր սկզբունքային մարդ․ էդ սկզբունքային մարդը ուզում էր Արցախն ազատագրեր, ազատագրեց, ուզում էր Մեղրին տալ, չտվե՞ց։ Ուզում էր Մեղրին տար ու դրեց Մեղրիով դեպի Իրան կոմունիկացիաները զարգացրե՞ց, այլընտրանքային մայրուղի սարքե՞ց։ Ռոբերտ Քոչարյանի ամենախոշոր ծրագրերից մեկը եղել է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը։ Դրա համար եմ ասում, տրամաբանությունը դաժան բան է․ դա կամ կա կամ չկա, ոչինչ չես անի դրա հետ։

Կարճ ասած՝ կրկնում եմ, չնայած այս թվարկածս փաստերին, էսօր հանարությանը քիչ է հետաքրքրում՝ 25 տարի առաջ ինչ էր կատարվում բանակցություններում․ հանրությանը հետաքրքրում է, որ ոնց բանակցում էին, մեկ է՝ մենք ունեինք երկու հայրենիք։ Իսկ այսօր Հայաստանի անվտանգությունը հազար անգամ ավելի վատ է պահվում, քան Նիկոլի անվտանգությունը, մենք կորցրել ենք Սյունիքից հարյուր կիլոմետրով տարածքներ, Վայոց ձորից, սրանք ասում են որ պետք է տանք Արարատի մարզից, Գեղարքունիքից, Տավուշից, տվել են Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխը, Իրանի հետ մայրուղին․ հիմա տալիս են Վրաստանի հետ ճանապարհային հաղորդակցությունը։ Ուզում եմ հասկանալ՝ դեռ հարցեր կա՞ն՝ ո՞վ է տվողը, ով՝ պահողը։ Ինչ ասեմ, մեկ անգամ էլ կարող եք դիտել այս հաղորդումը։

 

Սևակ Հակոբյան

 

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan