ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային օկրուգի ռազմաբազայի բուժծառայությունը մարզվել է Ալագյազ զորավարժարանում
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը: Նաև տեղակայվել է դաշտային հոսպիտալ։
Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն: