«Սրանց միակ խրամատը սեփական աթոռն է». Լիլիթ Գալստյան
«Աներկբա է․ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:
Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին, ցայտնոտային և դատապարտված քայլն է: Սրանք կարմիր գիծ չունեն․ սրանց միակ խրամատը սեփական աթոռն է։ Ժողովրդավարության ջատագով միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։ Նրանք նույն խրամատում են․․․ Ժողովրդային ընդվզումն այլընտրանք չունի։ Սրանք ոչնչացնում են ամեն բան, ինչ կապ ունի պետության, Հայրենիքի և ինքնության հետ։ Ժողովրդային ընդվզումն այլընտրանք չունի»:
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջից

