Ադրբեջանը տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: