ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին միասին աշխատել՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմաններին հրադադարի խախտումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել այս իրավիճակի առնչությամբ:
«Եվ մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել միասին աշխատել՝եղած տարաձայնությունները հաղթահարելու համար: Ընդհանրապես, ինչպես գիտեք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը շարունակում է հասանելի լինել, և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին համոզելու՝ առաջ շարժվել»,- ասել է Միլերը:
Աղբյուր` Yerevan.today