Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
24
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո Ծննդկանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին

«Կարճ ասած»․ Աղմկահարույց ելույթ, որ մնաց անարձագանք. Տեսանյութ

Թուրքիայի նախագահի երեկվա աղմկահարույց հայտարարությունից և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանից կարելի է հասկանալ մեկ բան՝ Հայաստանի իշխանությունը հաշտվել է Զանգեզուրի միջանցքի հետ։ Թուրքիայի նախագահը հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից, և Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին ու Անկարային։ Ի՞նչ է սա նշանակում․ սա նշանակում, է, որ Հայաստանը կամ արդեն համաձայնել է կամ Հայաստանի ներկայացուցչի կարծիքը չեն էլ հարցրել, կարևոր չէ․ նա մեկ է՝ կհամակերպվի այդ միջանցքի հետ, որքան էլ որ տարբեր ՔՊ-ականներ աքլորանան տեսախցիկների առաջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետը, փոխվարչապետը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորները միշտ հայտարարել են, թե չի կարող խոսք գնալ միջանցքի մասին, դա կարմիր գիծ է։ Էրդողանի հայտարարությունից երկու ժամ առաջ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասում էր «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության մտացածին թեման ՀՀ–ի համար փակ է։ Մեկ օր առաջ ԱԺ խոսնակն էր ասում հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ միջանցք չի լինելու և հասկացան, որ չի լինի։ Ու ակնարկ էր անում ընդդիմությանը, թե՝ ասում էին, որ Նիկոլը խոստացել է։ Խոսնակը վստահ եմ տեղյակ է, որ երեկ Էրդողանը ասել է, որ Հայաստանի առումով խնդիր չկա, ու որևէ իշխանական, այդ թվում տուրիստ խոսնակը Էրդողանին չի արձագանքում։ Չէ՞, որ հակառակը պետք է լիներ, պետք է իրենց ճղեին Էրդողանին արձագանքելու համար, պետք է ասեին դա չի լինելու, չի եղել նման պայմանավորվաածություն, սուտ ես ասում, Էրդողան։ Բայց ոչ, մտել են մկան անցքը։ Մի հատ էդպիսի խոսք կա, չէ՞, ղեկավարին չեն հակաճառում․ հիմա կարող ա՞ դրա համար Էրդողանին չեք արձագանքում, կարող ա՞ ինքն է ձեր ղեկավարը։

Կրկնում եմ՝ սա նշանակում է, որ կամ համաձայն ես դրան կամ էլ քո համաձայն լինել-չլինելը ոչ ոքի չի հետաքրքրում, դրա համար էլ վստահ ասում են Հայաստանի հետ խնդիր չկա։ Արարատ Միրզոյանին ասում են՝ սենց բան ա ասել, արձագանքեք, պատասխանում է՝ ասելիք չունեմ, թողեք պատերի նկարները նայեմ։ Դեպուտատը հարց է տալիս, ասում է՝ «Ճիշտն ասած չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը»։ Բա էլ դու ինչի՞ համար ես, ո՞ւմ ես պետք, թե դրա իրավունքը չունես, արգելել են։ Իսկ ի՞նչ պետք է ասեր Արարատ Միրզոյանը։ Եթե նա ասեր Էրդողանը սուտ է ասում, կարող է և հանրայնացնեին փաստեր, որ համաձայնել է միջանցքին բանակցությունների ժամանակ։ Եթե ասեր ճիշտ է ասում Էրդողանը, ապա երկրի ներսում գուցե ինչ-որ բան տեղի ունենար։ Դրա համար լռել է, ամեն բան ժամանակին կիմանան, իսկ մինչև ժամանակը գա՝ հանրությանը միջանցքին կնախապատրաստեն։ Օրինակ՝ ասեմ, թե ոնց։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, թե հայկական կողմից ենթակառուցվածքները հսկելու է հայկական կողմը, նրանից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե հսկելու է ռուսական կողմը, Հայաստանի փոխվարչապետն ասում է, թե պայմանավորվածություն չկա։ Ադրբեջանը բերում է միջանցքի թեման, հետո հսկելու թեման, ի վերջո գուցե զուտ տեղաշարժը վերահսկելու գործառույթը Ադրբեջանը չանի, ասեն Հայաստան դու արա, ու դա Հայաստանի կառավարությունը ծախի ժողովրդի վրա, թե տեսեք՝ ժողվուրդ, չնայած մենք տվեցինք Ադրբեջանի ուզածը, բայց մենք կհսկենք, որ մեր սուվերեն տարածքով ամեն ինչ նորմալ լինի։

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ որոշումը կայացնում են փաստորեն՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, մասամբ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը։ Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են փայ, Իրանը դեմ է։ Իրանն էլ դեմ է ոչ թե Նիկոլի համար, այլ՝ որովհետև իր շահերին չի համապատասխանում։ Սաղ իրենց շահերով են առաջ շարժվում բացի մերոնցից։ Չնայած մերոնք բառը վերապահումով եմ ասում, որովհետև գուցե հենց սրան էլ իրենց շահերով են առաջնորդվում, որը, սակայն կապ չունի Հայաստանի հետ։

Ստացվել է այնպես, որ Հայաստանի քաղաքացին բանակցությունների վերաբերյալ ստիպված է իմանալ և ցսավոք ավելի շատ հավատալ Թուրքիայի ու Ադրբեջանի տված ինֆորմացիային, քան Հայաստանի անունից բանակցողների։ Նույն միջանցքի մասին ես Թուրքիայի նախագահի խոսքերին հավատում եմ, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Հայաստանի հետ կապված խնդիր չկա։ Կրկնում եմ՝ գուցե արդեն համաձայնել է կամ ասել է՝ իմ համար մեկ է՝ Իրանից ճշտեք։ Ես սրանց չեմ կարող հավատալ։

Ղարաբաղյան բանակցություններից տեղյակ արդեն որերորդ մասնակիցն ասում է՝ Հայաստանն առաջին անգամ ղեկավարի մակարդակով հայտարարեց, որ Ղարաբաղը համաձայն է տեսնել Ադրբեջանի կազմում։ Սկզբում ասաց Մինսկի խմբի նախկին համանախագահը, որը մասնակցել է բանակցությունների, հետո ասաց Ալիևը, որը մասնակցել է բանակցությունների, հիմա էլ ասում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Ասում են՝ մինչ այս խնդիրը չէր կարգավորվում, որովհետև Հայաստանի ղեկավարները չէին ճանաչում Ղարաբաղն Ադրբեջանի մաս, հիմա Նիկոլը ճանաչում է, խնդիրները լուծվում են։ Բաբայան Դավիթ ու Արցախի ղեկավարություն, գնացեք Բորելին ու Էրդողանին մեղադրեք, բայց հանկարծ Նիկոլի անունը չտաք, որ չջղայնանա։ Նիկոլենք ներսում մարդ են ճղում, ասում են նախկիներն են ճանաչել, սենց արել, էդ նախկիններն են խոսում Զանգեզուրի միջանցքի մասին, ես բան չեմ խոստացել, բայց հենց նույն թեմաներով դրսից ասում են, որ Նիկոլը սենց բաներ է անում, ծպտունները դուրս չի գալիս։

Նույնն էլ անկլավների թեման է, ասում էին չկա տենց ան, պարզվեց կա։ Մեզ համոզում էին, որ բան չեն բանակցում, Էդմոնին կանչում էին սուրճի սեղանի շուրջ, նա էլ իբր ներկայացնում էր ընդդիմադիր ֆրակցիա, դուրս էր գալիս, ասում էր Նիկոլին հավատում եմ, ու հետո հանձնում էին։

Հունիսի 12-ին պետք է Վաշինգտոնում տեղի ունենար բնակցություն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Չկայացավ, ասացին, թե՝ Ադբեջանը խնդրել է հետաձգել, որովհետև ժամկետների հարց կա, Թուրքիայի նախագահն է այդ երկիր այցելում և այլն։ Դրան էլ չենք հավատում։ Վստահ եմ՝ այդ բանակցությունները հետաձգվում են մեկ պատճառով․ Ադբեջանը տեսել է, որ ինչ պահանջ դրել է, սրանք համաձայնել են, ինչ քարտեզ տվել է, համաձայնել են, գար ի՞նչ խոսեր, հիմա քննարկում են նոր պահանջներ դնեն առաջիկայում։

Կարճ ասած՝ մեր մեջքի հետևում շատ ավելի վատ բաներ են մտածում ու պլանավորում, քան մենք կարղ ենք պատկերացնել։ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցները, նրան զենքի մատակարարները Թուրքիան է, Իսրայելն է, Պակիստանն է, Մեծ Բրիտանիան է։ Թուրքիայի նախագահը նոր է գնացել Ադրբեջանում բանակցություններից, վերջերս Ադրբեջան էին եկել Իսրայելի նախ արտգործնախարարը, հետո՝ նախագահը։ Ադրբեջան է եկել Պակիստանի վարչապետը։ Իսկ Մեծ Բրիտանիայից բարձրաստիճան հյուրերը մշտական են։ Բան են մտմտում։ Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի մերձավոր դաշնաիցներից ով է եկել Հայաստան վերջին անգամ ու ընդհանրապես, մերձավոր դաշնակից ունի, թե չէ։ Գնում են պայմանավորվածություններ, Հայաստանի թիկունքում բաներ են կատարվում՝ ի վնաս մեզ, մեր երկրի, չի բացառվում նոր պատերազմի պլանավորում է։ Ու ես չեմ զարմանա, որ Հայաստանի ղեկավարությունը ևս մասնակից է էդ գործարքին։

Հերիք է շոուներով խաբել մարդկանց՝ Արմեն Աշոտյան բռնեմ, Աղվան Վարդանյանի դեմ դատախազություն ուղարկեմ, փաստաբան ծեծեմ, զոհի մոր բռնեմ-բաց-թողնեմ․․․ Բոլորին վաղուց պարզ է այս դավադրությունը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>