ԵՄ դիտորդական առաքելության անդամները Երասխում կառուցվող գործարանի տարածքում են․ ԱԳՆ խոսնակ
Դիտել նաև
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը
Երասխում վթարից մահացածները եղբայրներ էին, նրանից կրտսերը նոր էր զորացվել բանակից
Ինչ է քննարկել Փաշինյանը Երասխում ստեղծված իրավիճակի մասով
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք․
«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 14-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։