ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2018թ. պետբյուջեի քննարկումները. Ուղիղ միացում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք ընթանալու են մինչև նոյեմբեր 9-ը։
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները կներկայացնի ՀՀ կառավարություն:
Իսկ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարվող հերթական նիստերում այն կքննարկվի նոյեմբերի 14-ին:

