Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

«Նոր սերունդը չի էլ պատկերացնում՝ ոնց կարող է չունենալ իր ծնողի հետ լուսանկար». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը մայրիկին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհանիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ շնորհավորելով մայրիկին. «Մոլոր տարիների հորձանուտում՝ այս օրը, հունիսի 14-ին, ծնվեց Մայրս: Երևի շատ սիրուն էր օրն այդ՝ 1950 թ-ին, լույսով ու մանկական պարզությամբ լի մի օր, որովհետև այդպիսին էր մայրս: Նոր սերունդը չի էլ պատկերացնում՝ ոնց կարող է չունենալ իր ծնողի հետ լուսանկար, բայց տարիներ առաջ չկար ամեն վայրկյանը անմահացնող լուս. ապարատը կամ ձեռքին ներաճած հեռախոսը ու ու 12 տարի առաջ հեռացած Մայրիկիս հետ ես գրեթե չունեմ նկար, չունենք մեր միասին ապրածի պատկերները, սրտումս ամբարած անսահման սերն է միայն, որ դրոշմել եմ հիշողությանս մեջ: Վարսերը, մեղրածոր ու գեղեցիկ հայերենը: Հայկական հին ռոմանսների նրա մաշմշված գիրքը, որը սուրբ-սուրբ արած պահում եմ մասունքի նման: Ջրի նման կենարար՝ նրա սերը, որն անպարագիծ էր:

«Մայրերի ափի մեջ է պետք փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում էր մեծն Նժդեհը: Մայրս հենց այդ ՝ ափեափ լեցուն հայրենիքս էր, հավատքս ու նկարագիրս: Մահից հետո, երբ իմ տուն բերեցի նրանից մնացած գրքերը՝ ամեն մեկի ներսում նրան անվանապես մակագրված՝ տարբեր հեղինակների կողմից հիացական խոսքեր էին: Սեր էր էլի: Լեզվի ու գրականության քայլող սեր: Լյուդվիգ Դուրյանի գրքերն անձնապես մակարգված, զարմանում էր, երբ երիտասարդները չէին ճանաչում մեծերին: Մարդասեր էր. Մի օր եկավ տուն, ասում է՝ երթուղայինում մի եղբայր ասաց, քույրիկ ջան տվեք ձեր պայուսակը պահեմ, մեկ էլ ասում է նկատեցի, որ ձեռքը մտցրել է պայուսակիս գրպանի մեջ, որ գումար գողանա:

Ասել է. -եղբայր ջան, շնորհակալ եմ շատ... Վերցրել է պայուսակը, վճարել գողի փոխարեն էլ ու իր կանգառից շուտ իջել:ՉՎՆԱՍԵԼ: Մորս կյանքի փիլիսոփայությունն էր ՉՎՆԱՍԵԼ: Միայն օգնել ու երբեք վատը չխոսել, կամ լավը, կամ՝ ոչինչ: Մի բառ ուներ միայն վատը բնորոշելու համար. ասում էր՝ լղոզվող տիպար է: Լղոզվող ավելի բնորոշ չէր էլ լինի նկարագրել ոմանց:Ասում էր ու հեռու մնում լղոզվողներից: Մայրս իմ ամեն շնչում կա, իմ բոլոր բարի գործերում, տվածս բանախոսություններում և վարած համերգների ոգևորող խոսքի մեջ, մեր տան հյուրասիրության և հյուրերի ժպիտներում է: Իմ քույրերի մեծ ու տաք սրտերում է մայրս, մեր՝ ակնթարթում արցունքվող աչքերում ու կնճիռներում թաքնված ցավերի մեջ անգամ: Մայրս լույսի մոլորակ է. մշտնջենական, հարատև, Աստվածօրհնյալ: Կուզեի գրկել Մայրերին ու պաշտպանել էս չար աշխարհից:ՄԱՅՐԸ... աշխարհի Սերն է՝ Աստծո պարգև»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>