Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան

Ինչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում

Մեկը կար, շատերին ներշնչել էր, թե վատ կամ աղքատ են ապրում, որովհետև իշխանության ուրիշներն են: Եկավ իշխանության ու առաջինների շարքում, ինչ հայտարարեց իր կռապաշտներին, այն էր, թե «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Կարճ ասած՝ «ռադ եղեք տեսադաշտից...», «թողեք, թող աշխատենք...» փող, առանձնատներ, ավտոներ, բանկային հաշիվներ՝ կլորիկ գումարներով:

Ու «աշխատեցին», ու «աշխատում» են մեծումանր քպ-ականները: Մանավանդ, խոշորները՝ Նիկոլ, Պապիկյան, Ալեն, Միրզոյան, Ավինյան Տիգրան և այլն: Այն էլ ինչպե՜ս են «աշխատում»: Ռուսերեն դիպուկ արտահայտություն կա. «Работают - не щадя живота своего!»:

Չէ՛, բայց լուրջ, մի հատ դրանց նախահեղափոխական ու ժամանակակից՝ «առաջ տված» «ժիվոտներին» նայեք ու դեմքերին: Ինչ-որ 4-5 տարի առաջ, նրանցից շատերին նայելիս, աչքիդ առաջ Ագրայի շուկայի մուրացկանների պատկերն էր գալիս կամ թափառաշրջիկ սովահարների տեսարանը: Իսկ հիմա նրանց մի մասի դեմքերն անգամ տեսախցիկի օբյեկտիվի ընդգրկման մեջ չեն տեղավորվում՝ այնքան են լենքին տվել:

Ըստ այնմ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ականները «հաղթահարել են աղքատությունն իրենց գրպաններում»:

Երեկվանից հանրությունը քննարկում է երդվյալ նիկոլական, ՔՊ-ի հիմնասյուներից մեկը համարվող ամեն ինչի նախարար, իսկ այս պահին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը: Նվերներ է, որ ստացել է. 19 միլիոն դրամ, 22 հազար դոլար, 13 հազար եվրո: Ի՜նչ լավ է, չէ՞ նախարար լինել:

Բայց դե, համարվում է, որ դրանք այսպես ասած՝ «հարսանեկան նվերներ» կարող են լինել: Չնայած, ի՞նչ կապ ունի: Հիմա եթե նա նախարար չլիներ, մի՞թե նման «նվերներ» կստանար, եթե անգամ մեկ չէ, այլ 11 անգամ հարսանիք աներ: Կոռուպցիան հո բեղով-մորուքո՞վ չի լինում:

Թեպետ դա ծաղիկներն են, քանի որ հայտարարագրում արտացոլված է նաև նախարար Պապիկյանի կողմից էժանով թանկանոց բնակարան «կպցնելու» խայտառակ դրվագը: Այն, որ մամուլը մերկացրեց, որ «Բյուրեղ» բնակելի համալիրում Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից վերցրած 65 միլիոն դրամի վարկի հաշվով 168․000 դոլարով բնակարան է գնել, որի շուկայական գինը մոտ 410.000 դոլար է: Թե դա ի՞նչ կապ ունի «Բյուրեղ» համալիրի սեփականատիրոջ որդուն ինչ-ինչ «պատմություններից» ազատելու և Ջերմուկի քաղաքապետ կարգելու հետ, թողնենք պատմաբաններին: Մի՞թե պարզ չէ, որ ոչ մի կապ չկա: Ախր Սուրեն Պապիկյանը երդվյալ ՔՊ-ական է, ասել է, թե՝ բոլոր առումներով՝ «բյուրեղյա մաքրության մարմնավորում»: Մի հատ նրա դեմքին նայեք, մի՞թե չի երևում:

Բայց հարցը Սուրեն Պապիկյանի անձը չէ, որն, անկեղծ ասած՝ անհետաքրքիր է: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ոտքից գլուխ այդ է: Սրանք գտել են իրենց աղքատությունը հաղթահարելու ձևը, որը Հայաստանի բնակչությանը հարստահարելն է ու կոտորելը: Իրենք այլևս միլիոնատերեր են, ունևորված, ապահովված, կուշտ ու երջանիկ, չաղ ու բախտավոր: Գլուխը՝ քարին, թե Հայաստանի հերը չեն անիծել, չհաշված՝ մյուս «սխրանքները»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ականի հավաքական կերպար Պապիկյանին, ապա նա մի բնակարան էլ «Երազ»-ում ունի ու, քանի որ նրա երազանքները» կատարվում են, հարազատ Լոռիում էլ է կալվածքներն ընդարձակել: Մի խոսքով՝ լրիվ օլիգարխիկ վիճակների մեջ է:

Հետո էլ ասում են, թե հեղափոխություն չի եղել: Այն էլ ինչպիսի՜ արմատական «հեղափոխություն» է եղել: ՔՊ-ականների, բայց միայն ՔՊ-ականների կյանքի ֆինանսանյութական ապահովվածության մակարդակը բարձրացել է արմատական, հեղափոխական արագությամբ:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>