Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան․ Կլաարը՝ սահմանային կրակոցների մասին
Դիտել նաև
Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին. Տոյվո Կլաար
«Եվրոպական» օր, եվրոպական հովեր, փափո՜ւկ-փափո՜ւկ բարձեր. «Փաստ»
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
Կարևոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ազատ գործել. Տոյվո Կլաարը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք․ Գեղամ Ստեփանյանը՝ Տոյվո Կլաարին
Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը։
«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։