«Բանանը ձեր իշխանության սիմվոլն ա, ինձնից լավ կիմանաք՝ մենաշնորհ կա՞, թե՞ ոչ». Մամիջանյանը՝ Ալեքսանյանին. Տեսանյութ
«Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում 2018 թվականից ցայսօր, բենզինի ներկրման չափաբաժինների մասով շատ քիչ փոփոխություններ է եղել, շաքարինը, եթե չեմ սխալվում ընդհանրապես չի փոխվել, նույնը վերաբերում է հացահատիկին: Բանանը ձեր իշխանափոխության սիմվոլն է, այնպես որ, չլինելով տնտեսագետ, ես կհամարեմ, որ եթե չափաբաժինները մենաշնորհների չեն փոխվել, ապա մինչև այդ ձեր ասած ամեն ինչն իրականությանը չեր համապատասխանում»,- Աժ-ում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելիս, պատասխանելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ նախկինում եղած մենաշնորհների վերաբերյալ հարցին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: