Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)
23
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Պատերազմ Արցախում
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան Տեղի է ունեցել «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը (տեսանյութ) Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ)

Ինչի հաշվին էր Ալենի տրաքացրած շամպայնը.«Կարճ ասած»․ Տեսանյութ

Այս իշխանության տարբեր ներկայացուցիչերի մեջ ի՞նչն է ամենաակնառուն՝ անզսպվածությունը, այլ կերպ ասած՝ հաբրգածությունը։ Ու ամենից տարօրինակը գիտե՞ք որն է, որ այն ուղղակի հորդում է իրենց պահվածքից, իրենց առօրյայից, հենց վերջին շրջանում։ Մեր երկրում կատարվողին սազո՞ւմ է որևէ խրախճանք․ ավելի նման չէ՞ ժանտախտի ժամանակ հայտնի պիեսի վերնագրին։ Ստել են, տարել են կոտորածի, հանձնել են, տվել են, տալիս են ու քեֆեր է, որ անում են։ Երեկ կարդացի՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հարսանիքի է մասնակցել, ՔՊ-ն թիմով խնջույքի է, հարսանիքի է, այսինչ պատգամավորի կինը խնջույքի ժամանակ դոլարներ է շաղ տվել ու դա նկարում գցում են համացանց։ Էդ քեֆերը անգամ չեն ընմիջվում, երբ սահմանից զինվոր են տանում, երբ խրճիթում զինվորներ են զոհվում, անգամ վառվում։ Քեֆ են անում մարդիկ, ու ցինիզմն այն աստիճանի է, որ պարտադիր պարում են հայրենասիրական երգերի տակ, «Հավերժ կմնաս Գետաշեն», «Անցնենք Սասուն, մտնենք Վան» և այլն։ Ամեն շաբաթվա վերջում որևէ մայրուղով, իսկ հատկապես՝ Երևան-Սևան-Իջևան, վարորդները նեղություն են քաշում, որովհետև ճանապարհը բացում են, որ Նիկոլը գնա Իջևան վիքենդ անելու։ Որևէ առիթ բաց չի թողնում։ Մարդիկ ասում են, իսկ ինչի՞ չմասնակցի, ամեն ինչի էլ կմասնակցի՝ թեկուզ ցույց տալու, որ ինքը դեռ ՀՀ վարչապետն է, իրեն հաշվի են առնում, երևի կոստյումի վրա էլ գրած կլինի ՀՀ վարչապետ, նա սիրում է տենց բաներ, դրանք կարևոր ատրիբուտներ են։

ԱԺ նախագահը կարող է գնալ Լոնդոն, կնոջ ծնունդը նշի, ձեռքի հետ էլ հանդիպի մի երկու անիմաստ պաշտոնյայի, որովհետև, դե պետբյուջեի միջոցներով է գնացել, կարող է շամպայն տրաքացնել ու նետել իրեն բասեին՝ գրկախառնված ու դա նկարել գցել համացանց՝ որպես իր ընտրողներին հաշվետվություն, թե տեսեք ինչ էի, ինչի հասա։ Ասում է՝ ես ակվարիումի մեջ պարում էի, քանի որ իշխանական կերակրատաշտին մոտ չէի․ հիմա սուզվել է էդ կերակրատաշտի մեջ ու քեզ ցույց է տալիս, որ ժողովուրդ, քո շնորհիվ է դա։ Ու քեզ էլ ձեռք է առնում, թե ես Լոնդոնի եռացող կյանքի մեջ եմ, բայց այ քո, ոնցոր լեղին ա եռում։ Քո հաշվին գնացել է Եվրոպայի մայրաքաղաք ու քեզ ծաղրում է։ Գնում է գործուղման, հետը՝ ընտանիքը, ընկերները ու կապ չունի՝ կնոջ տոմսի փողը ինքն է տվել թե հարկատուի գրպանից է։ Կապ ունի այն, որ էդ այցում Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին հանդիպելը ձևական կողմն էր, իսկ քննարկվող, կարևոր կողմը կնոջ ծնունդը նշելն էր, որովհետև էդ այցը նա դիտարկել էր շրջագայություն որպես, բա էլ ի՞նչ։ Ու մեծամասամբ են այդպես, Աննա Հակոբյանն էլ գնում է երեխաների ու թիկնազորի հետ Հայաստանի անունից ինչ-որ տեղ շրջագայության։ Էդպես էլ ոչ մեկ չհասկացավ էս պետության կառավարման մեջ Աննա Հակոբյանի կարգավիճակը, բայց թիկնազորով շրջում է, գնում է տարբեր երկրներ, մարզեր է գնում, մարզպետները վազում են հաշվետվություն են տալիս, բայց չգիտեմ ինքը ով է մեր պետության մեջ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել պետականության կորստի հնարավորության մասին․ բայց մենք չենք տեսնում ի դեմս իրեն՝ մարդու, որը անհանգստացած կլինի էդ վիճակով։ Հասարակության մի հատված կա, որը իրեն գուցե դեռ վստահում է։ Ինձ անհասկանալի է, թե ինչու, բայց դե կան նման մարդիկ, որ մտածում են, թե գուցե էս ամենի տակից դուրս կարողանա գալ։ Մարդը գնում է Սոչի, որ հանդիպի մի քանի երկր ղեկավարի, էդ թվում Պուտինին։ Իրեն ընդունող կողմը, ճանապարհող կողմի քաղաքացիները ո՞նց պետք է լուրջ ընդունեն, եթե դու քո երեխայի հետ ես գնում։ Գնում է Թուրքիա ու խայտառակ լինում, նստացնում են հետևի շարքերը, ծիծաղում են վրան, գնում է Մոլդովա, խայտառակ լինում հայ համայնքի մոտ, էդ ընթացքում քո սահմանից զինվորներ են գողանում, քեզ պարտադրում են միջանցք տալ, ու դու էդ ֆոնին պետք է գնաս բանացելու, իրավիճակ փոխելու, հետդ տանում ես երեխայի՞դ։ Մի տեսակ, ի կզբանե ցույց ես տալիս, որ դա անկարևոր այց է քեզ համար, անկարևոր բանակցություն է, ու դու եռօրյա այցով գնացել ես ընդամենը զբոսաշրջության․ էդ հանդիպումից, ժողովուրդ, բան մի սպասեք, ստից բան է։ Ոնցոր դա ասելու լիներ։

Ժողովուրդ ջան, այդ ամենը նրանից է, որ իրենք իրենց պատասխանատու չեն համարում, չեն էլ համարել, միայն խոսել են, իսկ իրականում, մշտապես թքած են ունեցել։ Ալենը ինչո՞ւ է էդքան անբռնազբոսիկ պահվածքով կայֆեր անում Լոնդոնում, մի հատ էլ ղժում մարդկանց վրա, հետո էլ գալիս է Հայաստան, ընկնում միկրոֆոնների հետևից, որ իրենից ճեպազրույց վերցնեն, որ ինչ էնտեղից չի ասել, էստեղ ասի։ Իր պահվածքն այն մասին է, որ թքած ունի ով ինչ է ասում ու մտածում, որովետև ասաց՝ մեզ համար գերիները այլևս գոյություն չունեն, ու դրանից բան չփոխվեց։ Ալեն Սիմոնյանը կարող է գերիների ծնողներին հարց տա՝ բա էդ խի՞ էիք գնացել Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման, նա ո՞վ է։ Անդրանիկ Քոչարյանը հերթական պաշտոնյան է, որ պետք է տանից դուրս գալ չկարողանար, բայց իր քարտուղարուհին զանգում ասում է՝ այ գերիների ծնողներ, ձեզ ադալժենի ա անում պարոն Անդրանիկ Քոչարյանը, եկեք իր կաբինետ, ինքը ձեզ կընդունի, ու չուշանաք, զբաղված մարդ ա։

Երբ երկրումդ էն վիճակն է, որ ոչ մի ղեկավար պաշտոնյա անգամ քնելու բարոյական իրավունք չունի․ պետք է օրերով արթուն մնաք, ձեր աշխատակազմը տուն չգնա, քննարկի, գլուխ ջարդի ու լուծումներ մշակի, միջազգային, համաշխարհային փորձ ու պատմություն կարդա։ Ոչ թե անլուրջ, անփորձ, անպատրաստ գնաս հանդիպման ու քեզ հետ շփվողը, որ քո թշնամու հետ էլ է շփվում, ասի՝ բայց էնի ավելի պատրաստված ա, ավելի լուրջ ա, դիվանագիտությունից տեղյակ ու պլյուս դրան՝ հանդիպմանը լուրջ է վերաբերվում, առնվազն կնոջ, կամ երեխայի հետ չի եկել։

Էս ամենը գալիս է նրանից, ժողովուրդ, որ դու հանդուրժել ես․ մի մասդ ասել եք՝ մերոնք են, մի մասդ ասել եք՝ զաթո նախկինները չեն, մի մասդ ասել եք՝ մեր նման են, ու բերել-հասցրել եք էս անհոգ հղփացածությանը։ Այ սրա համար էլ դու դեռ հանձնելու ես, կորցնելու ես, որովհետև ինքդ էլ դեռ չես գիտակցել։ Ժողովուրդ, ժողովուրդ ասելով՝ դեռ Նիկոլի հավատացողներ․ ձեզ դու՞ր է գալիս էս վիճակը։ Նիկոլին ձայն էիք տալիս նրա համար, որ Ալենը շքախմբով գնա Լոնդոն կնոջ ծնունդը նշելո՞ւ, էդ ընթացքում մեր երկրի համար որևէ հարց չլուծի, որևէ ծառայություն չմատուցի, բայց շամպայն տրաքացնի՞։ Մենք պետբյուջեի վրա բեռ ե՞նք ընտրել։ Ո՛չ պատերազմ կանգեցրին, ո՛չ հաղթեցին, ո՛չ գերիներին բերեցին, ո՛չ սահման են կարողանում պաշտպանել, արա բայց կյանք են վայելում։ Նրանք համարում են, որ իրենց համար անցած էտապ է բոլոր պարտությունները, ինչ արել են, ձեզ համար են արել, որպես լավություն, դե հիմա ոչինչ չստացվեց։ Իրենք համարում են, որ մեկ կյանք են ապրում, ուրեմն պետք է ապրեն վայելքների մեջ, իսկ դու, ոչինչ, կդիմանաս, եթե էդ մի կյանքը ապրես աղքատության մեջ, ողբի մեջ, դե զաթո նախկինները չեն։

Կգնան-կզոհվեն մեր տղերքը, ամեն մեկը մի հերոս, ամեն մեկը մի տան ճրագ, ամեն մեկն ունի ընտանիք, գերդաստան, բայց բոլորը կամբողջանան մեկ թվի մեջ՝ 5000 զոհ ու վերջ։ Մենակ թիվ է՝ 5 հազար, ոչ անուն-ազգանուն կա, ոչ զոհվելու հանգամանք։ Մեկ էլ կան մահվան տանողների անունները։ Ամեն մարդ պետք է իր կյանքում երեք բան անի՝ ծառ տնիկի, տուն սարքի, երեխա դաստիարակի։ Նիկոլը եկել ա իր ստերով, ուրիշ մարդկանց տնկած ծառերը կտրել ա, տունը քանդել ու հանձնել ա, երեխեքին հանձնել հողին ու էդ սգի վրա իրենց համար կառուցում են ու վայելում ու ղժում մեզ բոլորիս վրա։ Ասում են մենք ի՞նչ կապ ունենք, նախկիններն են, բայց տեսնում ես, որ իրենք հա՛մ հանձնեցին, հա՛մ էլ թշնամու հետ մեռան հաց կիսելով, իսկ էդ նախկինները, որ իբր հանձնել էին, Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ են։

Ես հասկանում եմ, որ իշխանական հայացնքներ դեռևս ունեցող մարդիկ դժվար թե իմ հաղորդումը դիտեն, իրենց դուր չի գա իրենց սիրելի ղեկավարության երեսին ասվող ճշմարտությունը։ Ես առաջարկում եմ իմ հաղորդման դիտողներին՝ ձեզ, ձեր շրջապատի նիկոլականներին, եթե այդպիսիք կան, տվեք էդ հարցերը․ հարցրեք, ձեր համար նորմալ է՞։ Դուք սրա համա՞ր եք ձայն տվել Նիկոլին, որ թիմը կայֆավատ լինի անխնա՞, պետության հաշվի՞ն։

Կարճ ասած՝ մեր երկրին մատերի արանքով են նայում, որովհետև իրենց համար մեկ է՝ պատասխանատվություն չեն կրում, ասում են՝ սա էլ մարսեցինք։ Անում են ինչ ուզում են՝ առանց հետևանքների համար պատասխանատվություն զգալու։ Ու չեն էլ մտածում ինչպես անեն, որ ճիշտ լինի, որ պատերազմ չլինի, զոհեր չլինեն, պետությունների հետ բարեկամական կապեր ունենան, իրենց խեղկատակի պես չվերաբերվեն։ Պատերազմում պարտվելը մոտավորապես համարում են գրազով շախմատ։ Խաղի մեջ էլ են զինվոր կորցնում, կյանքում էլ, գրազն էլ մի կերպ կփակվի, մեկ է՝ փակողը ժողովուդն է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>