Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։ Այս մասին գրել է Hetq-ը։

Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթ դարձել։ Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։ Իսկ կառուցապատող ընկերությանը վճարել է 10 միլիոն դրամ ավել՝ 75 միլիոն 570 հազար դրամ։ «Հետք»-ն ամիսներ առաջ պարզել էր, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը 69 միլիոն դրամ է։

Այս տվյալները ո՛չ կառուցապատողն էր հերքել, ո՛չ գնորդը։ Մինչդեռ Սուրեն Պապիկյանի հայտարարագրի տվյալներից նոր հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է նախարարը պայմանագրով ֆիքսված 69 միլիոն դրամի փոխարեն կառուցապատողին վճարել 75.5 միլիոն դրամ։ Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ Այս հայտարարագիրը չի տալիս նաև հիմնական հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերությունը Սուրեն Պապիկյանին շուկայականից անհամեմատ էժան գնով բնակարան վաճառել։ Ո՞րն է ընկերության շահը, ի՞նչ կապ կա Աշոտ Արսենյանի որդու բանակից ազատվելու քրեական գործի կարճման, նույն որդուն Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը տալու և Սուրեն Պապիկյանին էժան գնով բնակարան հատկացնելու փաստերի միջև։ Վերադառնալով նախարարի հայտարարագրին՝ նշենք, որ 2022 թ․-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկային հաշիվներում Սուրեն Պապիկյանն ունեցել է 17․500 դոլար, 10.254 եվրո և 11 միլիոն դրամ։ Նախարարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 21.000 դոլար, 10.000 եվրո և 4.5 միլիոն դրամ։ Նախորդ տարի, որպես եկամուտ, Պաշտպանության նախարարը ստացել է 21 միլիոն դրամ աշխատավարձ, 3.6 միլիոն դրամ՝ վարձակալության տված գույքից վարձավճար։ Պապիկյանը երկու հիփոթեքային վարկ ունի, որոնցից մեծը` 65 միլիոն դրամը, «Հայէկոնոմբանկ»-ից է վերցրել, իսկ 12 միլիոնը՝ «Կոնվերսբանկ»-ից։ Առաջին վարկով ձեռք է բերել «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքը, իսկ մյուս վարկով «Երազ» բնակելի համալիրում՝ բնակարան։ Նախորդ տարի Սուրեն Պապիկյանը, ըստ հայտարարագրի, 90 օրից ավել բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը։ Ենթադրվում է, որ նախարարն ընտանիքի հետ բնակվել/բնակվում է Կոնդի ամառանոցում, որը բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայրն է։ Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում 2003 թ․-ից ունի 3 հողամաս, 2019 թ․-ից՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 1 բնակարան, 2022 թ․-ից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունք։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, նախորդ տարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացել է 7.6 միլիոն դրամ եկամուտ, իսկ վարձակալության տված տարածքից՝ 1.8 միլիոն դրամ։ Ի դեպ, 2018 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ս․ Պապիկյանի ներկայացրած հայտարարագրի բովանդակությունը համեստ է (նա նոր էր ստանձնել ՏԿԵԶ նախարարի պաշտոնը)։ Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ուներ Լոռու մարզում 1.2 հա մակերեսով հողամաս, 2005 թ․-ի արտադրության Nissan Teana ավտոմեքենա, 1000 դոլար և 2.5 միլիոն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>