Սուդանում հայեր են զոհվել. Պատերազմը սաստկանում է
Սուդանի մայրաքաղաք Խարթումում մահացել են հայազգի երկու քույրեր՝ Զվարթ և Արփի Երկանյանները։ Լուրը հայտնում է սփյուռքահայ լրագրող Սագո Արեանը։
Նշվում է, որ քույրերը մահացել են իրենց բնակարանում՝ ռազմական գործողությունների հետևանքով տանն արգելափակված մնալու և դրա հետևանքով սովի մատնվելու պատճառով։
Հիշեցնենք, որ Սուդանում քաղաքացիական պատերազմ է՝ երկրի բանակի և զինյալ ապստամբների միջև։ Հավելենք, որ Խարթումում ապրում է փոքրաթիվ հայ համայնք, այնտեղ է գտնվում նաև հայկական միակ առաքելական եկեղեցին։

