Էրդողանը կրկին հոխորտացել է Հայաստանի վրա
Բաքու - Թբիլիսի - Ղարս երկաթգծի բացման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ կրկին հոխորտացել է Հայաստանի վրա: Հայաստանի քաղաքականությունը գնահատելով որպես զավթողական` Էրդողանը կրկին նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին` Ղարաբաղի հարցում, և ամեն ինչ կանի, որ նրա տարածքային ամբողջականությունը վերականգնվի:
Zham.am