Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դիտել նաև
Ադրբեջանի Կոբստանի շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։
Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով 03։37-ին, Գոբուստան կայարանից 12 կմ հարավ։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,0 մագնիտուդ, դրանք չեն զգացվել բնակավայրերում։ Երկրաշարժի օջախ գտնվել է 57 կմ խորության վրա։