ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հավատարիմ է իր պարտավորություններին, այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև 1990-ականներին։
«ՌԴ սահմանապահները կատարում են իրենց գործառույթը, նրանք ներկա են նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում, զբաղվում են իրավիճակի մոնիթորինգով։ Այսինքն ՝ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին։ Այստեղ մեր դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Կոպիրկինը։
Նշենք, որ ՌԴ սահմանապահները 2020 թվականի դեկտեմբերից տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։