Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին
Դիտել նաև
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը կայցելի Հայաստան
Առաջիկայում ԱՄՆ-ում տեղի կունենա հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլը․ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ գերատեսչությունում տեղեկություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների անցկացման նոր ժամկետների վերաբերյալ։
Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվին, ապա մենք այս պահին կոնկրետ ժամկետներ չունենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը հետաձգվել է: