Այսօրվանից մեկնարկում են միասնական քննությունները
Դիտել նաև
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը
Ծառայողական քննություն է սկսվել մերկացված տղամարդու դեպքի առնչությամբ. Տեսանյութ
Քննություն է տարվում՝ պարզելու Աջափնյակում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները
Ընդունելության քննություններն ընդհանրապես կվերանա՞ն. Մինչեւ տարեվերջ որոշում կընդունվի
Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնում է, որ քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, «Ռուսաց լեզու»՝ 292: Մարզերում քննության է մասնակցելու 928 դիմորդ, 695-ը՝ «Քիմիա», 233-ը՝ «Ռուսաց լեզու»: Մայրաքաղաքում 459 հոգի «Քիմիա» է հայտագրել, 59-ը՝ «Ռուսաց լեզու», ընդհանուր թիվը 518 է: Քննական կենտրոնները 15-ն են՝ 11-ը մարզերում, 4-ը՝ Երևանում: Մարզերում մեկական քննական կենտրոն է գործելու, բացառություն է Սյունիքը, որտեղ քննական կենտրոնները 2-ն են՝ Գորիսում ու Կապանում։