Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)
23
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Պատերազմ Արցախում
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան Տեղի է ունեցել «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը (տեսանյութ) Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ)

Մարդկանց, որոնք պետք է տներից դուրս չգային, Նիկոլը փողկապ ու ուսադիրներ է բաժանել. «Կարճ ասած». Տեսանյութ

Ասենք մի վատ, դատապարտելի իրադարձություն է լինում․ մի իշխանավոր մարդ է ծեծել, հայհոյել է, դեբոշ է սարքել, ուզում եմ անդրադառնալ․ մեկ էլ այլ հրատապ թեմա է լինում, լավ, մտածում եմ, դա անեմ, որովհետև իշխանավորի հղփացածության թեման միշտ ա արդիական, ամեն օր առիթ կլինի ու չեմ սխալվում։

Մի քանի օրվա լրահոսն եմ կարդում՝ հերթականությամբ։ ՔՊ-ական գյուղապետը ծեծել է այսինչ գյուղի բնակիչին։ Գյումրիում ՔՊ-ական գործարարը, ավագանու ՔՊ-ական անդամի ևս երկու հոգու հետ ծեծել է իր տունը վերանորոգող արհեստավորին ու հրազենով վիրավորել։ Հաջորդն օրը, էլի մամուլը գրում է՝ Երևանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ծեծողների մեջ է Կենտրոնի թաղապետը։ Բնականաբար՝ ՔՊ-կան կլինի։ Երկու օր անց կարդում ենք՝ Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Տեսանյութը նայում ես՝ մի այլանդակություն։ Պարզվում է՝ դեպքը եղել է 2 ամիս առաջ, բայց կոծկել են, իբր զղջացել է։ Մամուլի բերան ընկավ, որոշեցին հետին թվով արդարադատություն անել Արսեն Ղայթմազյանի նկատմամբ, որը խուլիգանություն է անում, չնայած որ պետք է ի պաշտոնե խուլիգանություն զսպողը լինի։ Դրանից երկու օր անց․ Երևանի Սարյան փողոցում բերետավորը երիտասարդին ձեռքի մի հարվածով տապալում է գետնին, երիտասարդը ուշագնաց է լինում։ Ու ընդամենը ծառայողկան լիազորություններն են դադարեցնում։ Չեն կալանավորում։ Չէ, ինչու՞ կալանավորեն, Նիկոլի սիրած բերետավորներից ա։ 44-յա պատերազմում զոհված Ժորայի մայրը՝ տիկին Գայանե Մարտիրոսյանը Աշոտիկին ընդամենը փորձում էր տաներ Եռաբլուր, մենակով, ինքը ղեկին նստած, կալանավորել են, թե բա առևանգման փորձ ես արել, բերետավորը ֆորմի մեջ, բերետն էլ գլխին, ուսադիրներն էլ վրան, թեթև քեֆը լավ երիտասարդին սամասուդ է անում, ոչ մի բան։ Բա, երեկվա սարսափելի դեպքը․ ՔՊ-ական պաշտոնյան էնքան է հղփացել, էնքան անպատժելի է դարձել, որ գյուղացիները ստիպված փողոց են փակում, որ արդարադատությունը տեսնի։ Գյուղացիները պատմում են, որ Արագածավանի ՋՕԸ-ի վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանին գյուղացիներից մեկը՝ մի երիտասարդ, ասում է ինչի՞ ջուր չեք տալիս այգին ջրենք, սա գրպանից հանում է գազի բալոնչիկը, փչում աչքերին, մահակով էլ տալիս գլխին, տանում են հիվանդանոց 8 կար տալիս։ Ասում են՝ տառերն անգամ չի ճանաչում, անգրագետ է, բայց ինչ է թե ՔՊ-ան է, աշխատում է պետ, ունի աշխատասենյակ, Նիկոլի նկարն էլ խփել է գլխավերևում, երևի մտածում է, որ ամենաթողության անձնագիր է դա ու ման է գալիս դուբինկայով, բալոնչիկով։ Բացում ես ֆեյսբուքի էջը, Նիկոլի հետ սելֆի, Նիկոլի ու Ալենի հետ ալկոհոլ խմելիս լուսանկարներ։ Նիկոլի հետ սելֆի անելը միակ խայտառակությունը չէ․ ինչքան պետք է հաբրգած լինի, որ ուղիղ եթերում խրոխտ պատմի իր արարքների մասին։ Ասում է՝ մի երեխայի է վերցնում մեքենայով տեղափոխի, 7 տարեկան մի տղա, Ղարաբաղից տեղահան արված, երեխան ասում է՝ դավաճան Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ: Սա կանգնեցնում է մեքենան, երեխային չոլերի մեջ իջեցնում-ասում գնա, արա։ Ու ասում է՝ պետք է զբաղվել նրա ծնողներով, ի՞նչ իրավունք ունեն աշխատել համայնքապետարանում։ Էս պահվածքը բացում է ամբողջ նիկոլական մտածելակերպը։

Ի՞նչ իրավունք ունի արցախցին, որը Նիկոլի պատճառով զրկվել է տնից, մեղադրի Նիկոլին։ Ի՞նչ իրավունք ունի այլ կերպ մտածողը աշխատանք ունենա, պետք է գործ չունենան, պետք է աշխատեն միայն նիկոլականները, որոնք էլ աշխատավայրում կդնեն Նիկոլի կիսանդրին։ Մենք երեխա ժամանակ մեր մանկությունն ենք ունեցել, խաղացել ենք, չենք մտածել խնդիրների մասին, մտածել են մեր ծնողները, մենք վայելել ենք մեր մանկությունը․ 7 տարեկան երեխան մանկությունից զրկված է, դեռ դպրոց չգնացած՝ մանկապարտեզի հասակին, բռնել է գաղթի ճամփեն ու հասկացել է, որ դրա պատճառն էն ա, որ ունի դավաճան իշխանություն։ Ու կրթություն չստացած, բայց պաշտոն ստացած մեկը, որ ճիշտ ժամանակին կողմնորոշվել է ու մտել ՔՊ, բռնություն է կիրառում ու իրենից գոհ էլ մտնում ուղիղ եթերում էլի դեպքեր պատմում։

Մեկը Նիկոլի պատճառով Արցախում տունն է կորցրել, ծեծում են, մեկը Արցախում Նիկոլի պատճառով որդուն է կորցրել, կալանավորում են, քարշ տալիս ասֆալտին։ Մեկը Արցախում Նիկոլի պլանավորված պարտության ժամանակ կռվել է, նստեցնում են։ Էս մարդիկ, որոնք արտոնյալ են, կազմում են նիկոլի իշխանության կորիզը։ Հայատանում ամնենաթողության, բռնության հովանավորը Նիկոլն է։ Նայեք իր պաշտոնյաների վարքագհիծը, իր պատգամավորներինը։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, հետո մտնում ֆեյսբուքում գրում է՝ ապրես մամ ջան, որ ինձ էս տեսակ գիտելիքներ ես տվել, ու իրենից առաջ էլ մերն էր թքում մի քանի մետրից։ Ու մյուս ՔՊ-ականը, որ տեսնում է՝ ԱԺ նախագահին եթե կարելի է, քրեականի պետին կարելի է, կարմիր բերետին կարելի է, Սիսակին ու Հովհաննիսյան Արթուրին կարելի է, ի՞նքը ինչ պակաս հղփացածն է, իրե՞ն ինչի չի կարելի։ Նրանք էլ գլխի վերևում Նիկոլի նկարն ունեն, ինքն էլ ունի։ Կրկնում եմ՝ եթե Ալենը կարող է թքի ու ասի ապրես մամ ջան, որ իմ պես լավ տղա ես բերել, տես ինչ լավ օրինակ եմ ծառայում, էն մյուսն էլ կարող է դուբինկայով խփել մեկի գլխին ու շնորհակալություն հայտնի իրեն դաստիարակողներին։ Ու այլևս չասեք նախկին բարքերը կրկնվում են, որովհետև նախկիում սենց բարքեր չեն եղել։ Նիկոլն ասում էր բանտերում լիքը ազատ խցեր կան, որ պետք է լցվեն․ օրը մի ՔՊ-ական ապացուցում է, որ էդ խցերի մատերիալ է։

Որովհետև Նիկոլի վերափոխած երկրում բացի բերետավորներից, բացի պարեկներից, բացի Ալենից, պատգամավորներից ու ՔՊ-ականներից, մնացածը հավասար են օրենքի առաջ։ Ու հետաքրքիր է՝ օրը քա՞նի հատ նման ծեծ է լինում ՔՊ-ականի մասնակցությամբ, որոնց ընթացք չեք տալիս, քանի որ մամուլը չի գրել կամ փողոց չեն փակել։ Վստահ եմ՝ լիքը լինում են։ Սրանք են Նիկոլի հենարանը, նրանք են պաշտպանում իշխանությանը ու պաշտպանելու համար ամեն ինչ արտոնված է, ու չպատժվելն էլ իրենց համար լավություն է, որ տես՝ վրեդ քրգործ կա, պետք է ենթարկվես, մեր ասածներն անես։ Այ եթե հանկարծ էդ 7 տարեկան արցախցու, 16 տարեկան դիլիջանցու, 24 տարեկան արագածոտնեցու անուն ազգանունը լիներ Աշոտ Փաշինյան, բանտում կփտեին։ Հլը մտածեք դուբինկայով ծեծեր Փաշինյանի երեխուն, կներեսով կպրծնե՞ր։ Աշոտը կգնար դատավորին կպարտադրեր, որ նստացնեն, Նիկոլն էլ կասեր՝ բա հեղափոխությունը ի՞նչ արժեքների համար ենք արել․ մամուլի ասուլիսում էլ լրագրողին կասեր դուք կներեի՞ք։

Ուղիղ եթերում հպարտանում է, որ 7 տարեկան արցախցուն թողել է չոլերում․ իր արարքից գոհ է, որովհետև էդ երեխու պես տասնյակ հազարավորներին էլ իր շեֆը՝ Նիկոլն է թողել չոլերում։ Ժողովուրդ ջան, 7 տարեկան երեխան հասկանում է ինչ է կատարվում, իսկ բոլո՞րն են հասկանում։ Նա մտածում է, որ իշխանություը դավաճան է։ Այս իշխանության մասին շատ-շատերն են էդպես մտածում․ ուղղակի մարդ կա մտածում է չի ասում, մարդ կա մածում է ու ասում է, մարդ կա՝ մտածում է, բայց չի ասում ու դրա շնորհիվ ՔՊ-ական դեպուտատ է։

Կարճ ասած՝ մի միջադեպը ծածկում են այլ միջադեպով, ողբերգությունը՝ այլ ողբերգությամբ, կապիտուլյացիան, այլ ավելի ուժեղ կապիտուլյացիայով։ Մարդիկ, որ պետք է բանտում լինեին, Նիկոլը համազգեստ ու գալստուկ է բաժանել ու տարբեր պաշտոնների նշանակել։ Մեր կողքի հետ բուռն աճում ու զարգանում է հանցագործ մի իշխանություն։ Որովհետև պատասխանատվություն չկա։ Մի տարի առաջ Դիմադրություն շարժման պայքարը նաև էս հանցագործ տարրերից մաքրվելու համար էր։ Ու էն ժամանակ էլ ցուցարարներին էին ծեծում։ Սա հանցագործություն ծնող համակարգ է։ Մտածեք, թե հաջորդ զոհը ձեզնից որ մեկն է, քանի սրանք են։ Հեղափոխություն էիք արել, որ քաղաքացին հպարտ լինի, արդյունքում ունեք ծեծված, ստորացված քաղաքացի, բայց այդ ամենով հպարտ իշխանավոր։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>