Հաքան Ֆիդանը Բլինքենի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը։
«Բլինկենը նախարար Ֆիդանին շնորհավորել է նոր նշանակման կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները, F-16-ների ձեռքբերումն ու արդիականացումը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մասին համաձայնագիրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հաքանը և Բլինկենը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում կազմակերպել ընդհանուր օրակարգի հարցերը լուծելու համար:
Հիշեցնենք` Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարար նշանակվեց ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:
Աղբյուր՝ armeniasputnik.am