ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Դիտել նաև
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
Բրեստում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ անցկացված շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են զորավարժությունների ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։
«Բրեստում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի համատեղ եւ հատուկ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման շուրջ երկրորդ շտաբային բանակցությունները։ Համաձայնեցվել են մտահաղացման հիմնական հարցերը, անցկացվել է տեղանքի հետախուզություն եւ ստորագրվել է արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը առաջիկա իրադարձությունների վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Ռեվենկոն։

