Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները․ Շարմազանով
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
«Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որեւէ մեկին պետք չէ։
Զավեշտալի է ,երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից։ Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։ Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտագիա անելու թշմամուն էիք տալիս,ի՞նչ էիք մտածում։
Երբ Ռեկյավիկից մինչեւ Բրյուսել ու Մոսկվայից մինչեւ Քիշնեւ Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում,ինչու՞ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։ Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել եւ Արցախի անկախության գաղափարից,եւ Լաչինի միջանցքից,եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները»։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից