ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Մեր տղաները զոհվում են, մենք հուղարկավորում ենք, դա՞ է մեր հիմնական գործը․ չխոսե՞նք պատճառների մասին․ Բագրատ Սրբազան

News.am-ը զրուցել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ Ո՞րն է եկեղեցու հիմնական գործը. այն, որ ասենք, օրինակ, մեր տղաները զոհվում են, մենք հուղարկավորում ենք, դա՞ է մեր հիմնական գործը․ չխոսե՞նք դրա պատճառների մասին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է այս պահին եկեղեցին իր հիմնական գործին զուգահեռ սկսել նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել:

«Ես ուզում եմ շատ հստակ արձանագրել. Եկեղեցին ոչ միայն քաղաքականությամբ չի զբաղվում, այլեւ հակառակը, մտահոգված է եղած իրավիճակով: Մեր կենսագրությունն է հարցը, մեր պատմությունն է հարցը, ընդհանրապես մեր գոյությունն է հարցը, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Որտե՞ղ է դրա քաղաքականությունը: Սա ուղղակի դաշտ նետված, մոլորեցնող հայտարարություն ասեմ, գաղափար ասեմ, ուղղություն ասեմ, կամ վարկաբեկման գործընթաց ասեմ, այդ բոլորն է: Եկեղեցու համար դա քաղաքականություն չէ: Այսօր ամբողջ ազգն է վարակված այս քաոտիկ վիճակով, եթե դուք կուզեք դա կոչել քաղաքականություն: Ասել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, դա քաղաքականությո՞ւն է: Բա այնտեղ մեր ժողովուրդը, մեր ժառանգությունը չէ՞, մեր պայքարը, մեր արյունը չէ՞: Երբ ասում ենք, որ մեր սահմանները այսպիսի վատ, այլանդակ վիճակում են, դա քաղաքականությո՞ւն է: Հետեւաբար, դա շատ մերկապարանոց հայտարարություն է»,-ասաց Գալստանյանը:

Նա բնական համարեց, որ որոշակի վախ կա, որ եկեղեցին կարող է ընդհանրապես այս իրավիճակում գործընթացներ ստանձնել, որովհետեւ հասել է մեր գոյության ծայրին. «Եկեղեցին խոսում է բարոյականության մասին, կենսագրության, գոյության սպառնալիքների մասին, ի՞նչ քաղաքականություն»: Ինչ վերաբերում է նրան, որ հոգեւոր դասի եւ իշխանության միջեւ անդունդը խորանում է, ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, Պարգեւ Սրբազանն արձագանքեց.

«Այս ամենը, ցավալիորեն, այն իրավիճակն է, որի առաջին պատասխանատուներն իշխանություններն են, որովհետեւ Եկեղեցին խոսում է ճշմարտության մասին: Մեզ համար Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Նախօրեին հերթական անգամ հրաժարվեցին, ասելով՝ մենք ԼՂ ժողովրդի մանդատը չունենք իրենց համար պայքարելու: Եթե մանդատը չունեիք պայքարելու, մանդատն ունեի՞ք իրենց ճակատագրի վրա ստորագրություն դնելու: Եկեղեցին արծարծում է եղած խնդիրները, իշխանությունները պատրա՞ստ են դրանց լուծումներ գտնելու: Ավելի հանդուրժող ու կառուցողական են մեր բոլորի կենսագրության թշնամիների հետ, լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի նախագահը, քան իրենց ներքին կյանքում հասկանալու համար, թե ինչու են այս խնդիրները բարձրաձայնվում: Այն ներքին իրավիճակի այլանդակությունը, որ տիրում է մեր երկրում, ընդունելի՞ է: Ասենք, ԱԺ նախագահը թքում է մարդկանց վրա, դա ընդունելի՞ է, մյուսը սպառնում է խորհրդարանում, ասելով՝ լեզուդ կկտրեմ, ընդունելի՞ է: Երբ սրանց մասին խոսում ենք, ասում են՝ ինչո՞ւ նախկինում չէիք խոսում:

Եթե նույնիսկ նախկինում չէինք, որի հետ համաձայն չեմ, դա նշանակում է, որ այսօր դրանք պետք է տեղի ունենա՞ն: Երկրորդը, եթե նախկինում գործվել են նույն բաները, այս մարդիկ եկել են իշխանության, որ այլեւս չգործվեն, բայց ի՞նչ է ստացվում. Եւ շարունկում են նույն վարքագիծը, եւ միաժամանակ արդեն մեծ իմաստով հայրենիքի, պետականության նկատմամբ սպառնալիքներ են ստեղծել»: Նա հավելեց, որ իշխանությունները թող իրենք մտածեն, թե ինչպես հարմարվեն այդ իրավիճակին.

«Երբ 15 երիտասարդներ վառվում են իրենց ծառայության վայրում ու նրանց մոխիր դարձած մարմինները հոգեւորականը հուղարկավորում է, հոգեւորականն իրավունք ունի՞ ասելու, թե ինչու եք տարել, վառել այս տղաներին: Թե՞ դա քաղաքականություն է. դուք սպանեք, մենք թաղե՞նք: Սա մեր գործն է, նա էլ ձեր գո՞րծը: Հետեւաբար, այս ապաբարոյական գիտակցությունը առաջին հերթին հենց իրենց պարանոցին է, իշխանության պարանոցին: Եկեղեցին խնդիր չունի որեւէ մեկի հետ, խնդիր ունի պետականությունը պահելու, ներքին կյանքը բարեկարգելու հետ, սիրո եւ հաշտության մթնոլորտ տեսնելու, ուժեղ երկիր, արժանապատիվ մարդ տեսնելու հետ: Ոչ թե այսպես նվաստացած ու ստորացած, ինչ է թե ընտրվել ենք: Ի՞նչ եք ընտրվել, խաբելով ընտրվել եք:

Հիմա իրավունք ունե՞նք ասելու, որ եթե ձեր ծրագրում կա Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի հարցը, ինչու չեք իրականացնում: Դա քաղաքականությո՞ւն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>