Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

«Կարճ ասած»․ Ներսում բռնապետ, դրսում․․․ Տեսանյութ

Համաձայն կլինեք, որ վերջին երկու, այսպես ասած՝ հանգստյան օրերին ազգային խայտառակություն ապրեցինք։ Խայտառակություն կարելի է համարել թե՛ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի մայրաքաղաք գնալը, թե՛ նրա նկատմամբ վերաբերմունքը այնտեղ և թե՛ իր պահվածքը։ Ամեն անգամ, երբ թվում է, թե այնքան է իջել, որ էլ ցածրանալու տեղ չկա, նա միշտ կարողանում է փնտրել, գտնել էլ ավելի ցածրը ու տեղավորվել էդ մակարդակում։ Եթե անգամ շարժվեմ միջին վիճակագրական նիկոլականի մտածելակերպով, թե հարյուր տարի առաջ է տեղի ունեցել Ցեղասպանությունը, հո հավերժ թշնամի չենք մնալու, բայց մեկ է՝ չեմ կարող մոռանալ ինչ տեղի ունեցավ 2,5 տարի առաջ, երբ թուրքական բայրաքթարերը սպանեցին մեր տղերքին, երբ թուրք գեներալները վարում էին պատերազմը, թուրքական կողմից ահաբեկիչներ էին կռվում։ Ու այդ ամենի հեղինակ Էրդողանը առիթը բաց չի թողել ամեն անգամ հիշեցնելու, որ առանց իրենց օգնության Ադրբեջանը չէր հաղթի պատերազմում, Ալիևն էլ ամեն անգամ շնորհակալություն էր հայտնում։ Ու այս պարագայում մասնակցել երդմնակալության արարողության՝ շնորհավորելու Էրդողանին, նշանակում է լիարժեք ընդունել քո ժողովրդի դահիճին, անձնապես։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլը գրում էր, թե Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը։ Հիմա նույն Թուրքիա է գնում շնորհավորանքներով, նվերներով։ Իհարկե, մենք խոսում նք մարդու մասին, որի ասածներն ու արածները անգամ մի ժամի տարբերությամբ իրար չեն համընկնում, էլ ուր մնաց 2,5 տարի առաջվանը հիշեցնենք։

Լավ, գնացիր, հետո՞։ Ինչի՞ հասար, ի՞նչ հարց լուծեցիր։ Նիկոլ Փաշինյանի հետ Անկարա մեկնած լրատվական խումբը լավ աշխատեց․ պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու օպերատոր են, լավ կադրեր են անում․ բայց խնդիրն այն է, որ բացի Նիկոլի նկարահանող խմբից, էլի նկարահանողներ կան, ու եթե կառավարության հաղորդագրություններում դուք տեսնում եք լավ մշակված դեմքով, հարմար միջավայրում Նիկոլի, այլոց կադրերում տեսնում եք խղճուկ, չկողմնորոշված, մոլորված, խալխի զրույցներին մեջ ընկնող ինչ-որ մեկին։

Գիտե՞ք, երբ թշնամի երկրի ղեկավարին հրավիրում են իրենց երկիր, դա նշանակում է առանձնահատուկ վերաբերմունք․ ոչ թե ինքը հրավիրված 80 երկրների ներկայացուցիչներից մեկն է, այլ՝ հատուկ հյուր։ Նրան ոչ թե պետք է, օրինակ, ասեն նայի մի տեղ ազատ աթոռ կա՝ նստի, կամ տանեն նստացնեն իր թշնամի երկրի ղեկավարի հետևի շարքում՝ նրա հետևը, այլ, կրկնում եմ՝ հատուկ ուշադրությւոն, որը դրական ազդակի պատասխանը կլինի։ 20 երկրի նախագահ ու վարչապետ էր մասնակցում այդ արարողությանը․ որպես հատուկ հյուր քո անունը պետք է կարդան առաջինը, ոչ թե սաղի անունը թվարկեն-անցնեն, անգամ քաղաքական գործիչների, հակառակորդ թեկնածուների անունը կարդան, բայց քո անունը շրջանցեն։ Հայաստանի նախորդ շրջանի ղեկավարներին էդ տեսակ ընդունելությանը չէին համարձակվի արժանացնել։ Ինչո՞ւ։ Հայաստանի ցանկացած ղեկավար կարող էր որոշել՝ գնա՞լ Թուրքիա, թե՞ ոչ, մասնակցեր միջոցառմանը, ոնց մասնակցեր, ոնց ոչ, կուզենար կբարևեր Ալիևին էլ Էրդողանին էլ, ձեռք կսեղմեր, կատակ կաներ, որովհետև մարտի դաշտում հախից եկածի կարգավիճակով էր, ի տարբերություն Փաշինյանի։ Իսկ որ որպես կապիտուլացված ղեկավար գնում ես ու սկսում անխնա ժպտալ, կատակել, ծիծաղել, դա արդեն այլ բան է։

Հայ ժողովուրդը թշնամի է համարում Թուրքիային ու Ադրբեջանին։ Իրենց ժողովուրդներն էլ մեզ են թշնամի համարում, բայց իրենց ղեկավարությունը այսօրվա Հայաստանին հաստատ թշնամի չի համարում։ Արդեն 2,5 տարի է՝ Հայաստանը իրենց համար թշնամի չէ, Նիկոլին նրանք վերաբերում են որպես իրենց աշխատողի, որպես մի հարիֆի, անարժանապատիվ մեկի, բայց ոչ երբեք թշնամու։ Նրան կարող են ծաղրել, կարող են ուր ուզեն՝ նստեցնեն, կարող են ինչ բառապաշարով ուզեն՝ խոսեն հետը։

Բոլորովին այլ մարդ է Հայաստանի ներսում գտնվող Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ մարդ է նույն մարդը երկրից դուրս։ Անկարա գնացող Նիկոլի շարասյանը հանդիպեցի Արգավանդում։ Հարյուրարվոր ոտիկանական ավտոմեքենաներ, էին, չգիտես ինչի՝ պառադնի հագած ոստիկաններ, մոտավորապես 10 կիլոմետր ճանապարահատված մաքրում էն մեքենաներից, խառնվել էին իրար, աղմկում էին, ճանապարհն ազատում էին, որ Նիկոլը գնար օդանավակայան։ Ով մի անգամ հանդիպել է Նիկոլի շարասյան տեղաշարժին, լավ գիտի, չմանրամասնեմ։ Ոստիկանությունը աղմկոտ ուղեկցությամբ ցույց էր տալիս, որ կարևոր մարդու է տանում, ՀՀ թիվ 1 պաշտոնյային։ Բա էդ «կարևոր մարդը» հասավ Անկարա, ի՞նչ եղավ։ Էնտեղ տեսա՞ք վերաբերմունք կարևոր մարդուն վայել։ Գլխներին դրած տարան Թուրքիա, որ խայտառակվե՞նք։ Էստեղ մեկը գոռում է Նիկոլ դավաճան ձերբակալում եք, էն մյուսին կալանք եք տալիս․ բա էդ մարդը, ում համար տենց դոշ եք տալիս, գնում է թշնամու երկիր ու դառնում է էդքան խղճու՞կ։

Այս մեկ լուսանկարը ապացուցում է Հայաստանը ներկայացնողի և ուրեմն՝ Հայաստանի այսօրվա թշվառ վիճակը։ 2,5 տարի առաջ, նկարի առջևի հատվածում կանգնածները պայմանավորված, պլանավորված հարձակվեցին փոքրիկ Արցախ պետության վրա: Էն հետևի կանգնածը, որ մեր երկիրն է ներկայացնում, իբր երաշխավոր լինելով, ամեն բան թարս արեց, ամենայն հավանականությամբ՝ որ այս երկուսի «գործը» հաջողի: Հիմա, այս երկուսը, որ իրար ձեռք են սեղմում, երրորդը հետևները կանգնած ծափ է տալիս: Նիկոլը ծափ է տալիս Էրդողանի ու Ալիևի ջերմ բարեկամական զրույցին։ Հիմա մարդ կա, ուզում է ասել, որ այդ «պայմանավորվելուն ու պլանավորելուն», այս երրորդը մասնակից չի՞ եղել: Հակառակ դեպքում, ինչի՞ն է ծափ տալիս։

Էդ բագաժով, էդ տեսքով, էդ մտածելակերպով ու դիվանագիտությամբ հարաբերություն ես բարելավելու որևէ մեկի հե՞տ։ Փաշինյանն ասում է՝ մենք՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ունենք իրար կարիքը։ Քո կարիքը որևէ մեկը ունի՞։ Ասում ես Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել։ Ո՞նց ես փոխելու, աղճուկ տպավորություն թողնելո՞վ։

Կարճ ասած՝ սա ոչ միայն կոչվում է անպատիվ ղեկավարել, այլ ապրել անպատիվ։ Սա անպատիվ է առաջին հերթին ոչ թե ժողովրդի, այլ հենց քո՝ ղեկավար կոչվողի համար։ Քո մնալը ղեկին, անընդհատ շրջանառվելը, ծաղրվելը, քո բարոյականության հարցն է։ Այդպես միջազգային ասպարեզում մի կողմի վրա ընկած մնում ես։ Մենք ավելի լավ է ոչ մի երկրի հետ հարաբերություն չուենանք, քան ունենանք էս կարգի, երբ ներսում բռնապետ, դրսում՝ հարիֆ։

Հարգելի ժողովուրդ, աշխարհասփյուռ հայություն, ի վերջո՞ պե՞տք է մեր մեջ արթնանա թասիբ, ամոթ, դասագրքային հայր կերպար, որ ասենք չէ, հերիք ա, ինձ ներկայացնողը, իմ երկիր ներկայացնողը պետք է լինի մարդ, որի համար չամաչեմ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>