ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թեւ էին կազմում։
Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։
Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

