Քսենյա Սոբչակը Ղրիմում նախընտրական քարոզարշավ չի անցկացնի
Հեռուստավարող Քսենյա Սոբչակը, որն իր թեկնածությունը ներկայացրել է Ռուսաստանի 2018թ. նախագահական ընտրություններում, Եկատերինբուրգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը չի պլանավորել այցելել Ղրիմ և այնտեղ նախընտրական քարոզարշավ անցկացնել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ինքն իրեն "բոլորի հակառակորդ թեկնածու" համարող Քսենյա Սոբչակը ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմը համարում է Ուկրաինական տարածք:
Նրա դիրքորոշումը բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքագետների քննարկման և քննադատման առարկան է դարձել:
Zham.am