Երիտասարդին գետնին տապալած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Դիտել նաև
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ
ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել
Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել
«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը:
«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում: Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

