«Հայաստանի դիվանագիտական դիրքերն է՛լ ավելի են թուլանալու». քաղաքագետ. Տեսանյութ
Հանդիպման արդյունքում Հայաստանի դիվանագիտական դիրքերն է՛լ ավելի են թուլանալու, այս մասին «Օրագիր» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցին:
«Երբ գնում ես մի երկրի ղեկավարի երդմանակալության արարողությանը, դա վկայում է հարաբերությունների բավականին սերտ մակարդակի մասին, նշանակում է՝ միջազգային համայնքին ուղերձ ես տալիս, որ ունեմ հարաբերությունների բավականին լավ մակարդակ: Իսկ հետո երբ էլի սկսեն ոռնալ՝ եկեք, փրկեք, կասեն՝ մեզնից ի՞նչ ես ուզում, ախպե՛ր, դու գնում ես մարդու երդմնակալությանը, խոսում եք, բան եք անում, լավ եք իրար հետ...»,- հավելել է քաղաքագետը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետը կմեկնի Անկարա: