Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝ Բաղրամյան 26 շենքում՝ նախագահի նստավայրում։ Պատճառը կառավարության շենքում ընթացող հերթական վերանորոգումն է։ Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը, որպես կանոն, ծախսում է նորոգումների վրա` պերմանենտ նորոգվում են կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ այլ գերատեսչություններ: Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել, որի համար բյուջեից 124.5 մլն դրամ էր դուրս գրվել։
Անցած տարեվերջին էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում իրականացրին՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ տեղադրելով, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն։ Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում