Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից
Դիտել նաև
«Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան
Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում է կայացվել
Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա
Երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. կա ձերբակալված
Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

