Այսօր կհանդիպեն ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները
Դիտել նաև
573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
ՌԴ մայրաքաղաքում նախանշված է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի քաղաքական խորհրդակցությունների հերթական ռաունդը։
Մասնավորապես, այսօր՝ հունիսի 2-ին, Մոսկվայում կկայանա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։
Ավելի վաղ Օվերչուկը հայտնել էր, որ կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հատման կարգը, այդ թվում՝ մաքսային և սահմանային հսկողության իրականացումը։

