Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշելը մանրամասներ է հայտնում եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը արդյունավետ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Քիշնևում կայացած հանդիպումը, այդ մասին ասվում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ:
Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն ինտենսիվ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․
«Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք ավելի վաղ արծարծվել էին Բրյուսելում։ Քննարկել ենք սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, և այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր Բրյուսելում սպասվող հաջորդ հանդիպման համար», - ասել է նա։